Իսրայելը ոչ մի ելք չի թողնում լիբանանցիներին. AP
Իսրայելի հարվածը փակել է այն ճանապարհը, որով հազարավոր լիբանանցիներ փախչում են Սիրիա: Այս մասին հաղորդում է The Associated Press-ը:
Իսրայելի ավիահարվածի պատճառով փակվել է Լիբանանից Դամասկոս տանող ճանապարհը, որով տասնյակ հազարավոր լիբանանցիներ վերջին երկու շաբաթներին մարտական գործողություններից փախչում են Սիրիա:
Գործակալության տվյալներով՝ ճանապարհը փակվել է «Մասնաա» հսկիչ անցակետի մոտ։ Գործակալությունը պարզաբանում է նաև որ տարածաշրջանում ներկայիս հակամարտության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ աշխատանքը դադարեցնում է նման խոշոր սահմանային անցակետը։
Ավելի վաղ Իսրայելի զինվորականները «Հեզբոլլահ» շարժմանը մեղադրել էին «Մասնաա» հսկիչ անցակետը Լիբանան մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխելու համար օգտագործելու մեջ:
Նմանատիպ հոդվածներ
«Հեզբոլլահ»-ի նոր ղեկավարը սպանվել է. Al Arabiya
«Հեզբոլլահի» գործադիր խորհրդի ղեկավար Հաշեմ Սաֆի ադ-Դինը զոհվել է Իսրայելի պաշտպանության բանակի հասցրած հարվածի հետևանքո...
Իրանը խնդրանքով դիմել է Ռուսաստանին
Իրանը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով տրամադրել Իսրայելի տարածքի արբանյակային հետախուզության տվյալները ՝ կապված Թել Ավիվի...
Իրանը` այլ երկիր զորք մտցնելու մասին
Իրանը չի ցանկանում իր զորքն այլ երկիր մտցնել․ Լիբանանն ու «Հըզբոլլահ» շարժումն ի վիճակի են իրենց ինքնուրույնաբար պաշտպան...
Իսրայելը հրաժարվել է երաշխիքներ տրամադրել, որ Իրանին հարվածներ չի հասցնի. ԱՄՆ
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտնել է, որ Իսրայելը հրաժարվել է երաշխիքներ տրամադրել, որ Իրանի միջուկային օբյեկտների...