 
                                        
                                        
                                        
                                    Իսրայելը հրաժարվել է երաշխիքներ տրամադրել, որ Իրանին հարվածներ չի հասցնի. ԱՄՆ
 
                                        
                                        
                                        
                                    ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտնել է, որ Իսրայելը հրաժարվել է երաշխիքներ տրամադրել, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ չի հասցնի՝ ի պատասխան լայնածավալ հրթիռային հարձակման: Այս մասին գրում է CNN-ը:
ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ այժմ դժվար է ասել, թե արդյոք Իսրայելը չի օգտվի ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակման տարելիցից պատասխան գործողությունների համար:
«Մենք հույս ունենք և ակնկալում ենք տեսնել իմաստություն և ուժ, բայց, ինչպես գիտեք, ոչ մի երաշխիք», – ասել է պաշտոնյան՝ պատասխանելով CNN-ի հարցին, թե արդյոք Իսրայելը հավաստիացրել Է ԱՄՆ-ին, որ Իրանի միջուկային օբյեկտները թիրախ չեն դառնա հարվածների համար:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի աջակցի Իրանի միջուկային ծրագրի դեմ Իսրայելի գործողություններին:
 
                        






























 
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                            