ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Վերականգնողական աշխատանքներ են տարվում Լոռու մարզի Քարակոփ բնակավայրում

Վերականգնողական աշխատանքներ են տեղի ունենում Լոռու մարզի Քարակոփ բնակավայրում: Մեծ թափով աշխատանքներ են ընթանում, հույս ունենք` սեղմ ժամկետներում վերականգնել երկաթուղու աշխատանքը:  Հայաստանի հյուսիսում ջրհեղեղից տուժածների համար դրամահավաքի կարիք չկա։ Այս մասին Ալավերդու քաղաքապետարանում՝ ջրհեղեղի հետևանքների վերացման օպերատիվ շտաբում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը:


«Պետությունն ի զորու է լուծել բնակչության մոտ ծագող բոլոր խնդիրները, օպերատիվ շտաբի տրամադրության տակ բնակչության համար բավարար սնունդ, հագուստ և տնտեսական ապրանքներ կան»-, հավելել է նա: