Արգելվելու է մշակութային գործունեության իրականացումը Երևանի որոշ տարածքներում
Արգելվելու է մշակութային գործունեության իրականացումը Երևանի որոշ տարածքներում: Այս մասի հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
«Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածնքերի շենքերի բնակիչները պարբերաբար բարձրաձայնում են նշված հատվածներում շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության հետևանքով խախտված իրենց անդորրի և առողջությանը պատճառվող վնասի մասին:
Բացի այդ, բազմաթիվ խնդիրներ են առաջանում նշված հատվածների հարակից տարածքներում առևտրային գործունեություն իրականացնող սուբյեկտների համար` բացասական ազդեցություն թողնելով զբոսաշրջության վրա:
Ելնելով վերը թվարկված հանգամանքներից՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի շրջանառության մեջ է դրվելու Երևանի ավագանու որոշման նախագիծ:
Ըստ այդմ, արգելվելու է մշակութային գործունեության իրականացումը Երևան քաղաքի հետևյալ տարածքներում.
Հանրապետության հրապարակ և դրան հարակից 100 մետր շառավղով տարածք,
Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածք,
Հյուսիսային պողոտա և դրան հարակից 100 մետր շառավղով տարածք:
Հիշեցնեմ, որ Երևանի ավագանու 12 սեպտեմբերի, 2023 թվական N 849-Ն որոշմամբ սահմանվել են մշակութային գործունեության իրականացման նպատակով Երևան քաղաքի հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները»,-տեղեկացրել է Կոստանյանը:
:
Նմանատիպ հոդվածներ
Սևանում հայտնաբերվել է ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին
Այսօր՝ հունիսի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակներ...
Չի բացառվում, որ լքենք գյուղը. Քարկոփի բնակչուհին՝ աղետի հետևանքների մասին
Չի բացառվում, որ լքենք գյուղը: Տարիների աշխատանք ենք կորցրել: Մարդու աչքը, որ մի անգամ վախենում է... ի՞նչ իմանանք, որ աղ...
70-ից ավելի շենք-շինություններ ԼՂ-ից տեղահանվածների համար հնարավոր է՝ վերափոխվեն սոցիալական բնակարանների
Ծրագիրը, որ դրել ենք սեղանին, հնարավոր է, որ մարդիկ լինեն, որ չկարողանան օբյեկտիվ պատճառներով մասնակցել, այդ աջակցությու...
Չինական տիեզերական մոդուլը վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում
Չինաստանի տիեզերական տարածության ազգային վարչությունը հայտարարել է, որ չինական «Չանյե 6» զոնդի վայրէջքային մոդուլը հաջող...