Դրամահավաքի կարիք չկա․ Լոռու մարզպետը՝ ջրհեղեղի մասին
Հայաստանի հյուսիսում ջրհեղեղից տուժածների համար դրամահավաքի կարիք չկա։ Այս մասին Ալավերդու քաղաքապետարանում՝ ջրհեղեղի հետևանքների վերացման օպերատիվ շտաբում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը:
«Պետությունն ի զորու է լուծել բնակչության մոտ ծագող բոլոր խնդիրները, օպերատիվ շտաբի տրամադրության տակ բնակչության համար բավարար սնունդ, հագուստ և տնտեսական ապրանքներ կան»-, հավելել է նա:
Մարզպետը նշել է, որ տուժած տների բնակիչների մեծ մասը դեռ չի կարողանում վերադառնալ. նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց տներն ու բակերը մաքրվում են տիղմից ու ավազից, ժամանակ է պետք, որպեսզի պատերն ու կահույքը չորանան:
Մարզպետի խոսքով` Ալավերդի և Ախթալա համայնքներում ավարտվել են մաքրման աշխատանքներն, սակայն դրանք շարունակվում են Սանահինում և հեղեղից ամենաշատը տուժած Քարկոփ գյուղում։
Դեբեդ գետի մյուս կողմում գտնվող յոթ բնակավայրեր տանող գրունտային ճանապարհի վրա շարունակում են մանրացված քարեր լցնել, որպեսզի այն անցանելի լինի բոլոր տեսակի մեքենաների համար (այժմ միայն բեռնատարներն ու ամենագնացները կարող են երթևեկել այդ ճանապարհով): Այս ճանապարհն այժմ ծառայում է որպես այլընտրանք քանդված կամուրջներին, մինչև դրանք վերակառուցվեն։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Առաջին անհրաժեշտության պարագաներ ու տեխնիկա է փոխադրվում աղետի գոտի. ՀԿԵ
Չնայած Հանրապետության հյուսիսում ջրհեղեղի հետևանքով վնասված երկաթգծի շուրջօրյա վերականգնողական աշխատանքների «Հարավկովկաս...
Ջրհեղեղի պատճառած վնասն ահռելի է. «Վեոլիա ջուր»-ը՝ ջրամատակարարման խնդիրների մասին
«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ Աղստև գետի վարարումից հետո Դիլիջանում առաջացած ջրամատակարարման խնդիրներն այ...
Ուկրաինայում 45 մարդ է զոհվել սահմանը լողալով հատելու փորձի ժամանակ. նրանք զորահավաքից փախչելուց են եղել
Մոտ 45 ուկրաինացիներ զոհվել են երկրի արևմտյան սահմանով զորահավաքից փախչելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնել Է Ուկրաինայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստամբուլում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ կան
Ստամբուլի արևմուտքում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել, փլատակներում մարդիկ են հայտնվել, հայտնում է Yeni Şafak-ը: Պարբե...