ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո երկինքը կարմրել է
Վերջերս Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո Կարակասի և նրա շրջակա տարածքների երկինքը կարմրել է, հաղորդում է VTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դա պայմանավորված է օպտիկական և օդերևութաբանական երևույթով, որն առաջանում է օդում մասնիկների բարձր կոնցենտրացիայի դեպքում։
Հեռուստաալիքը բացատրում է, որ երկրաշարժից հետո մթնոլորտ է արտանետվում փոշի, ավազ և մանրադիտակային բեկորներ, որոնք «զտում են արևի լույսը»։ Դրա պատճառով օդի շերտի միջով անցնում են ամենաերկար ալիքները, որոնք համապատասխանում են կարմրավուն և նարնջագույն երանգներին։ Ըստ մասնագետների՝ դրանք «շրջակա միջավայրի ֆիզիկական ռեակցիա են պինդ տարրերի նկատմամբ»:
Հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի է ունեցել երկու երկրաշարժ՝ 7,2 և 7,5 մագնիտուդով։ Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 1943 մարդ, վիրավորվել՝ 10571-ը: Անհայտ կորած է համարվում մոտ 5000 մարդ։
Հավելենք՝ Reuters գործակալությունը հայտնել է, որ ավերվել կամ լրջորեն վնասվել է 59 հազար շենք, առանց բնակարանի է մնացել առնվազն 16 հազար մարդ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ով էր օգնել «Կուկուին»՝ սպաներ Չաղ Ռուստամի հորը․ Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» վրեժը․ ArmLur,am
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղվա...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Անձրևները կվերսկսվեն․ սպասվում է կարկուտ, քամու ուժգնացում՝ առաջիկա օրերի եղանակը
Այսօրվանից մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է Սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում: Այսօր հրավիրած ասուլիսո...