Սևանում հայտնաբերվել է ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին
Այսօր՝ հունիսի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները 2 օր որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում հայտնաբերեցին ջրահեղձ եղած կոմպոզիտորի մարմինը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղը, վաղ առավոտից շարունակվել էր որոնողական աշխատանքները, ինչի շնորհիվ էլ ջրասուզակներին հաջողվեց հայտնաբերել:
Քիչ առաջ դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին:
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ի գիշերվանից Սեւանի ափից որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Հակոբի Մնացականյանը։
Հայտնել էինք,որ հունիսի 1-ին պարեկները, ջրային պարեկները և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի 4 ջրասուզակ Սևանա լճում որոնողական աշխատանքներ էին իրականացնում: Սևանի բաժին է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող հանգստյան գոտի և առավոտյան ինքը տեղեկություններ չի ունեցել նրանից և կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել: Նա Երևանի բնակիչ 25-ամյա Անահիտ Մ.-ն է, իսկ դեպքի վայրում գտնվող նրան ճանաչողներն ասել են, որ նա կոմպոզիտոր է ու Հայաստանում հայտնի մի քանի սերիալի երաժշտության հեղինակ:
Նմանատիպ հոդվածներ
Չի բացառվում, որ լքենք գյուղը. Քարկոփի բնակչուհին՝ աղետի հետևանքների մասին
Չի բացառվում, որ լքենք գյուղը: Տարիների աշխատանք ենք կորցրել: Մարդու աչքը, որ մի անգամ վախենում է... ի՞նչ իմանանք, որ աղ...
70-ից ավելի շենք-շինություններ ԼՂ-ից տեղահանվածների համար հնարավոր է՝ վերափոխվեն սոցիալական բնակարանների
Ծրագիրը, որ դրել ենք սեղանին, հնարավոր է, որ մարդիկ լինեն, որ չկարողանան օբյեկտիվ պատճառներով մասնակցել, այդ աջակցությու...
Արգելվելու է մշակութային գործունեության իրականացումը Երևանի որոշ տարածքներում
Արգելվելու է մշակութային գործունեության իրականացումը Երևանի որոշ տարածքներում: Այս մասի հայտնում է Երևանի քաղաքապետի մամ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ.Աղետի գոտում դագաղը ճոպանով են տեղափոխել․Mediahub
Տարերային էպիկենտրոն համարվող Ալավերդի քաղաքում արդեն 1 շաբաթ նույն իրավիճակը և իրարանցումն են։ Բնակիչները շարունակում ե...