Լեհաստանը լրացուցիչ ուժեր է ուղարկել Բելառուսի հետ սահման
Լեհաստանը լրացուցիչ ուժեր է ուղարկել Բելառուսի հետ սահման՝ կապված սահմանապահների և սահմանների պաշտպանության մեջ ներգրավված զինվորների վրա հարձակման հետ, երեքշաբթի ասել է վարչապետ Դոնալդ Տուսկը X սոցցանցի իր պաշտոնական աքաունթում։
Երեքշաբթի առավոտյան Լեհաստանի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ Բելառուսի հետ սահմանին վիրավորվել են երկու սահմանապահներ եւ մեկ զինվոր։
«Այսօր սահմանին պարիսպը հաղթահարելու փորձ կատարած միգրանտի կողմից վիրավորվել է զինծառայող, նախկինում վիրավորվել են սահմանապահները, որոնցից մեկին հարվածել են կոտրված շշով, մյուսը վիրավորվել է, երբ վերջինիս վրա հարձակվել են փայտով, որին ամրացված է եղել դանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տուժած սահմանապահներին ցուցաբերվել է բժշկական օգնություն:
Նմանատիպ հոդվածներ
Մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է զինծառայող Արարատ Արամի Արոյանը. ՀՀ ՊՆ
Մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ...
Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ գնդապետ Սերգեյ Պետրոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որով գեներ...
Ուկրաինան պետք է կարողանա հարվածել Ռուսաստանի ներսում գտնվող ռազմական թիրախներին. Մակրոն
Մենք պետք է թույլ տանք, որ Կիևը հարվածի Ռուսաստանի տարածքում գտնվող այն ռազմական օբյեկտներին, որտեղից այդ երկիրը հարձակո...
ՌԴ ՊՆ-ն խոստովանել է, որ կալանքի տակ է պահում 1 տարի առաջ անհետացած ուկրաինացի լրագրողին
Ռուսաստանի իշխանություններն առաջին անգամ հաստատել են, որ կալանքի տակ են պահում ուկրաինացի լրագրող Վիկտորյա Ռոշչինային, ո...