Կասկած չկա, որ իսրայելական ԱԹՍ-ները արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից. իրանագետը մանրամասնում է
Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական շրջանում տեղակայված Սպահանի և հյուսիս-արևմուտքում՝ Թավրիզի երկնքում հայտնված իսրայելական ԱԹՍ-ների ուղղությամբ: Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ըստ իրանական կողմի՝ դրանք բոլորը ոչնչացվել են երկնքում և գետնին որևէ պայթյուն չի գրանցվել։
Այս ամենում ուշագրավ է Թավրիզի ուղղությամբ օդային հարձակման փորձը, քանի որ կասկած չի կարող լինել, որ Ատրպատականի կենտրոնական քաղաք իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել այն դեպքում, եթե դրանք արձակվել են արհեստածին Ադրբեջանի կամ դրա կողմից բռնազավթված Արցախի տարածքից»,-գրել է իրանագետը։

Նմանատիպ հոդվածներ
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
Թեհրանը կողմոնորոշել է Իսրայելի միջուկային օբյեկտների գտնվելու վայրը և պատրաստ է ոչնչացնել դրանք, եթե հրեական...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողներին տեղափոխող «Ուրալն» ընկել է ձորակը. կա 4 զոհ և վիրավորներ. ՊՆ
Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպ...
Հայտնի է՝ երբ կարող է լինել Իսրայելի պատասխանը Իրանի հարձակմանը․ WSJ
Իսրայելը կարող է պատասխանել Իրանի հարձակմանը արդեն երկուշաբթի, այսինքն այսօր՝ ապրիլի 15-ին: Այս մասն գրում է Wall S...
4 զինծառայողի կյանք խլած վթարը տեղի է ունեցել Մեղրիում
NEWS.am-ի տեղեկություններով՝ 4 զինծառայողի կյանք խլած վթարը տեղի է ունեցել Մեղրիում։Զոհերի և վիրավորների մեջ կան և՛ պայմ...