Իրանը Իսրայելին հնացած հրթիռներով է հարվածել․ ԻՀՊԿ
Իրանական կողմը Իսրայելին պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային սպառազինություն: Նման հայտարարություն է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ` Իրանի ԶՈւ–ի էլիտար ստորաբաժանումներ) օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք հարձակվել ենք Իսրայելի վրա՝ օգտագործելով հնացած զենք և նվազագույն միջոցներ։ Մենք չենք օգտագործել այնպիսի հրթիռներ, ինչպիսիք են «Խորեմշեհրը», «Սաջիլը», «Շահիդ Հաջ Քասեմը», «Հայբարշեկանը» կամ «Գերձայն-2»-ը։
Մենք Իսրայելին և արևմտյան ճամբարին ստիպեցինք առավելագույն սպառազինություն օգտագործել՝ մեր կողմից նվազագույն ջանքերի դեպքում»,- ասել է Հաջիզադեն:
Հիշեցնենք` Իրանի ռազմաօդային ուժերի էլիտար ստորաբաժանումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ապրիլի 14-ի գիշերը հարված է հասցրել Իսրայելի տարածքին: Հարվածները հասցվել են ի պատասխան ամսվա սկզբին իսրայելական ավիացիայի կողմից Սիրիայում իրանական հյուպատոսության ոչնչացման:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
Թեհրանը կողմոնորոշել է Իսրայելի միջուկային օբյեկտների գտնվելու վայրը և պատրաստ է ոչնչացնել դրանք, եթե հրեական...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողներին տեղափոխող «Ուրալն» ընկել է ձորակը. կա 4 զոհ և վիրավորներ. ՊՆ
Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպ...
Հայտնի է՝ երբ կարող է լինել Իսրայելի պատասխանը Իրանի հարձակմանը․ WSJ
Իսրայելը կարող է պատասխանել Իրանի հարձակմանը արդեն երկուշաբթի, այսինքն այսօր՝ ապրիլի 15-ին: Այս մասն գրում է Wall S...
4 զինծառայողի կյանք խլած վթարը տեղի է ունեցել Մեղրիում
NEWS.am-ի տեղեկություններով՝ 4 զինծառայողի կյանք խլած վթարը տեղի է ունեցել Մեղրիում։Զոհերի և վիրավորների մեջ կան և՛ պայմ...