«Մինչև ԱՄՆ ընտրությունները դեռ պետք է ողջ մնալ». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ մինչև ԱՄՆ նախագահի ընտրությունները, որոնք տեղի կունենան նոյեմբերին, «դեռ պետք է ողջ մնալ», իսկ Կոնգրեսի օգնությունն անհրաժեշտ է անհապաղ։ Այդ մասին նա ասել է ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Զելենսկուն հարց են տվել, թե ինչ կլինի, եթե Դոնալդ Թրամփը կրկին դառնա ԱՄՆ նախագահ և դադարեցնի աջակցությունը Ուկրաինային․


«Կցանկանայի, որ հիմա Կոնգրեսը չդադարեցնի իր օգնությունը և քվեարկի։ Այսինքն, մինչև ընտրությունները Միացյալ Նահանգներում դեռ պետք է ողջ մնալ։ Իսկ մենք ապրում ենք ամեն օրով: Ամեն օր տղաները պաշտպանում և կորցնում են մարդկանց: Ուստի, անկեղծ ասած, մինչև նոյեմբեր պետք է ողջ մնալ։ Եվ պետք է ոչ միայն դիմանալ, այլև լինել ավելի ամուր և կուռ, քան Ռուսաստանը։ Որովհետեւ մենք բոլորս հավատում ենք մեր պետության հաղթանակին։ Մենք այլընտրանք չունենք», - ընդգծել է Զելենսկին։

Քաղաքականություն