Բելառուսում սկսել են զինված ուժերի մարտունակության ստուգում
Բելառուսի զինված ուժերում սկսվել է միավորումների և զորամասերի մարտական պատրաստության համալիր ստուգում: Այս մասին հայտնում են երկրի պաշտպանության նախարարությունից։
«Անձնակազմը պետք է առաջադրվի նշանակված շրջաններ, անցկացնի մի շարք վարժանքներ և մարզումներ, այդ թվում՝ մարտական հրաձգությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում ընդգծել են, որ ստուգման ընթացքում նախատեսված է ռազմական տեխնիկայի տեղաշարժ, ուստի հնարավոր է քաղաքացիական տրանսպորտի երթևեկության ժամանակավոր սահմանափակում:
Ինչպես պարզաբանել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վիկտոր Գուլևիչը, միջոցառումն անցկացվում է հաշվի առնելով ՆԱՏՕ-ի մասշտաբային զորավարժությունները:
Ավելի վաղ Բելառուսի պաշտպանության նախարարությունում հայտարարել էին, որ տեսնում են ՆԱՏՕ-ի ՝ պատերազմին պատրաստվելու բոլոր նշանները։
Նմանատիպ հոդվածներ
Մենք որևէ մեկի հրամանին չենք ենթարկվի․ Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի իր սահմանների մոտ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար և անհրաժեշտ միջոցնե...
Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը 2024 թվականին կպահպանվի․ ԱՄՆ հետախուզություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը 2024 թվականին կպահպանվի։ Այս մասին ասված է ԱՄՆ ազգային հետախուզության կողմից հ...
Շոլցը բացառել Է Կիևին Taurus հրթիռների մատակարարումը. հայտնի է` ինչու
Taurus ավիացիոն թևավոր հրթիռները այն սպառազինություններից են, որոնց վերահսկողության համար անհրաժեշտ են գերմանացի զինծառա...
Ստոլտենբերգը հայտնել է՝ Ռուսաստանն Ուկրաինայում մոտավոր քանի զոհ և վիրավոր ունի
ՆԱՏՕ-ի գնահատականներով՝ Ռուսաստանի կորուստներն Ուկրաինայի դեմ պատերազմում վերջին շրջանում զգալիորեն աճել են։ Այս մասին Բ...