Ստոլտենբերգը հայտնել է՝ Ռուսաստանն Ուկրաինայում մոտավոր քանի զոհ և վիրավոր ունի
ՆԱՏՕ-ի գնահատականներով՝ Ռուսաստանի կորուստներն Ուկրաինայի դեմ պատերազմում վերջին շրջանում զգալիորեն աճել են։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է dw.com-ը:
Նրա հնչեցրած տեղեկատվության համաձայն՝ արևմտյան հետախուզական ծառայությունները ենթադրում են, որ սպանված և վիրավոր ռուսաստանցի զինվորների թիվը գերազանցել է 350 հազարը։ Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանը շատ բարձր գին է վճարում «փոքր» տարածքային նվաճումների համար։
Ուկրաինական հարձակումները նաև խորտակեցին կամ շարքից հանեցին ռուսական Սևծովյան նավատորմի զգալի մասը, հավելել է Ստոլտենբերգը: Նա նշել է, որ օդային պատերազմում Ուկրաինան, ի թիվս այլ բաների, տապալում է կարևոր և ծախսատար հեռահար ռադիոտեղորոշման հայտնաբերման և վերահսկման ինքնաթիռներ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այս անգամ առանձին չի նշել ռուսական կողմի զոհերի թիվը։ Հիշեցենք՝ 2023 թվականի նոյեմբերի վերջին դաշինքը հայտարարել էր, որ ՌԴ-ի զոհերի թիվը գերազանցում է 100,000-ը:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ մարտի 14-ի դրությամբ Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված զինվորականների թիվը կազմում է 427 840 մարդ։ Ռուսական կողմն իր կորուստների մասին ճշգրիտ տեղեկատվություն չի հաղորդում։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ն Ռուսաստան մտնելու դիվերսանտների փորձի մասին մանրամասներ է հայտնել
Դիվերսանտների թվում, որոնք նախօրեին փորձել են ներխուժել Ռուսաստան Ուկրաինայի կողմից, օտարերկրյա վարձկաններ են եղել: Այս...
Ղազախստանը 139 խաղաղապահ է ուղարկել Գոլանի բարձունքներ
Ղազախստանի իշխանությունները 139 զինծառայողներից բաղկացած խաղաղապահ զորախումբ են ուղարկել Գոլանի բարձունքներում ՄԱԿ-ի դիտ...
Շոլցը բացառել Է Կիևին Taurus հրթիռների մատակարարումը. հայտնի է` ինչու
Taurus ավիացիոն թևավոր հրթիռները այն սպառազինություններից են, որոնց վերահսկողության համար անհրաժեշտ են գերմանացի զինծառա...
Մենք որևէ մեկի հրամանին չենք ենթարկվի․ Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի իր սահմանների մոտ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար և անհրաժեշտ միջոցնե...