Մենք որևէ մեկի հրամանին չենք ենթարկվի․ Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի իր սահմանների մոտ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի: Այս մասին հայտարարել է ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ, որոնք արգելված են երկրում, պայմանավորվածություն է ձեռք բերվել Բաղդադի վարչակազմի հետ, ավելի վաղ հայտնել էր Hürriyet թերթը։
«Երբ խոսքը վերաբերում է մեր երկրի անվտանգությանը, մենք ոչ մեկից ոչինչ չենք խնդրում և անում ենք այն, ինչ անհրաժեշտ է: Ոչ ոք չպետք է մոռանա, որ Թուրքիայի Հանրապետությունը մեծ պետություն է: Մենք որևէ մեկի հրամանին չենք ենթարկվել և չենք ենթարկվի»,- ասել է Գյուլերը Hürriyet թերթին՝ քննարկելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր արձագանքը Թուրքիայի լայնածավալ գործողությանը։
Նմանատիպ հոդվածներ
Բելառուսում սկսել են զինված ուժերի մարտունակության ստուգում
Բելառուսի զինված ուժերում սկսվել է միավորումների և զորամասերի մարտական պատրաստության համալիր ստուգում: Այս մասին հայտնու...
Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը 2024 թվականին կպահպանվի․ ԱՄՆ հետախուզություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը 2024 թվականին կպահպանվի։ Այս մասին ասված է ԱՄՆ ազգային հետախուզության կողմից հ...
Ղազախստանը 139 խաղաղապահ է ուղարկել Գոլանի բարձունքներ
Ղազախստանի իշխանությունները 139 զինծառայողներից բաղկացած խաղաղապահ զորախումբ են ուղարկել Գոլանի բարձունքներում ՄԱԿ-ի դիտ...
Շոլցը բացառել Է Կիևին Taurus հրթիռների մատակարարումը. հայտնի է` ինչու
Taurus ավիացիոն թևավոր հրթիռները այն սպառազինություններից են, որոնց վերահսկողության համար անհրաժեշտ են գերմանացի զինծառա...