Երկու տասնյակ լցանավեր, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել, դադարեցրել են ռուսական նավթի մատակարարումները. Bloomberg

2023 թվականի հոկտեմբերից ի վեր ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված 50 լցանավերից երկու տասնյակը դադարեցրել են ռուսական նավթի փոխադրումը, գրում է Bloomberg-ը։


Գործակալության տվյալներով՝ սահմանափակումների հաստատումից հետո նավթը բեռնվել է ընդամենը 18 տանկերի վրա։ Պատժամիջոցների կիրառման պահին մեկ այլ նավ արդեն բեռ էր տեղափոխում: Մնացած լցանավերը ներկայումս անգործության են մատնված: Միաժամանակ, նշում է գործակալությունը, յոթ լցանավ անգործության են մատնվել նույնիսկ նախքան պատժամիջոցների ցանկում ընդգրկվելը։


Վերջին երկու ամսվա ընթացքում, գրում է Bloomberg-ը, 14 տանկեր, որոնք Sokol նավթը տեղափոխել են Հնդկաստան, չեն հասել իրենց նպատակակետերին՝ գրեթե կեսը շրջվել է: Սակայն դրանցից միայն երեք նավ է ենթարկվել պատժամիջոցների։


Ֆինանսների նախարարի տնտեսական քաղաքականության գծով օգնականի պաշտոնակատար Էրիկ Վան Նոստրանդն ասել է, որ սահմանափակումները «հասնում են» իրենց նպատակներին՝ Ռուսաստանին զրկել էներգակիրների առևտրից ուկրաինական պատերազմի համար անհրաժեշտ շահույթից և խթանել կայունությունը էներգետիկ շուկաներում:


Ինչպես նշում է Bloomberg-ը, ռուսական նավթի առևտրի վրա սահմանված սահմանափակումների ազդեցությունը դժվար է գնահատել, այդ թվում՝ այս առևտրի «գաղտնի բնույթի» պատճառով։