Ով կնշանակվի Էկոնոմիկայի նոր նախարար. ԶԼՄ
Իշխանական վերնախավում քննարկվում է Էկոնոմիկայի նոր նախարարի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է Irakanum.am–ը:
Լրատվամիջոցը, վկայակոչելով իր հավաստի տեղեկությունները, նշում է, որ այդ պաշտոնին հնարավոր է նշանակվի ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը։
«Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել Պապոյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»,– գրել է կայքը:
Ինչպես արդեն հայտնել էինք, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։
«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ բնակիչներ։
Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3-ից ավելի տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտյան 8-ից՝ երեկոյան 9-ը, երեք տարվա ընթացքում՝ ընդհանուր առմամբ, 15-16 օգտագործված արձակուրդային օրերով։ Իմ աշխատանքի յուրաքանչյուր օրն ապրել եմ օր առաջ հզոր Հայաստան ունենալու գերիշխող մղումով։ Եղել եմ վճռական, ազնիվ ու նվիրված հայրենիքին»,– գրել էր Քերոբյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը և Հայաստանը ապրանքաշրջանառությունը կհասցնեն 3 միլիարդ դոլարի
Իրանը և Հայաստանը պայմանավորվել են ապրանքաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ դոլարի։ «Հայաստանը, բացի շատ կարևոր հար...
Երկու տասնյակ լցանավեր, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել, դադարեցրել են ռուսական նավթի մատակարարումները. Bloomberg
2023 թվականի հոկտեմբերից ի վեր ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված 50 լցանավերից երկու տասնյակը դադարեցրել են ռուսական նավթի...
Թուրքիան բացել է հին բալկանյան միջանցքով Եվրոպա գազ մատակարարելու հնարավորությունը
Թուրքական Botas գազափոխադրող օպերատորը բացել է հին բալկանյան միջանցքով դեպի Եվրոպա գազ մատակարարելու հնարավորությունը հա...
Բիթքոյնի գինը 2021 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 50 հազար դոլարը
Փետրվարի 12-ի սակարկությունների ժամանակ բիթքոյնի փոխարժեքը 2021 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 50 հազար դ...