Մոսկվան ձգտում է խաթարել դոլարի դերն աշխարհում. եվրոպական հետախուզություն. WP
2022 և 2023 թվականներին ռուս պաշտոնյաները հանդիպումներ են անցկացրել՝ քննարկելու դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի դերը խաթարելու ուղիները: Այս մասին գրում է Washington Post-ը (WP)՝ հղում անելով ՌԴ Անվտանգության խորհրդի ներքին փաստաթղթերին, որոնք հրատարակությանը տրամադրել է եվրոպական հետախուզական խմբերից մեկը։
Փաստաթղթերից մեկը, ըստ WP-ի, ցույց է տալիս, որ Մոսկվայի վերջնական նպատակը իբր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված համաշխարհային ֆինանսական համակարգը «ապամոնտաժելն» է և արդյունքում ոչնչացնելը «այն իշխանությունը, որը այն տալիս է Վաշինգտոնին»:
«Ամենակարևոր խնդիրներից մեկը նոր աշխարհակարգի ստեղծումն է։ Արևմտյան երկրները՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, փորձեցին պարտադրել իրենց սեփական կառուցվածքը՝ հիմնվելով իրենց գերակայության վրա», - գրում է WP-ն՝ հղում անելով Անվտանգության խորհրդի 2023 թվականի ապրիլի փաստաթղթում պարունակվող հատվածը։
Մեկ այլ փաստաթուղթ, որը մեջբերում է WP-ն, խոսում է Ռուսաստանի և Չինաստանի համագործակցության մասին արհեստական ինտելեկտի, կիբեր համակարգերի և «իրերի ինտերնետի» ոլորտում։ Նախագիծը ենթադրում է Մոսկվայի և Պեկինի կողմից նոր ֆինանսական համակարգի և եվրասիական թվային արժույթի ստեղծում՝ հիմնված այլընտրանքային վճարային համակարգերի, այդ թվում՝ բլոկչեյնի վրա։ Ինչպես նշում է հրատարակությունը, դա անհրաժեշտ է «գլոբալ ֆինանսական գործարքներում արևմուտքի գերակայությունը շրջանցելու համար»։ WP-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը գրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, և այն տարածվել է Կրեմլում 2023 թվականի ամռանը։
Ըստ անանուն եվրոպացի պաշտոնյաների, Մոսկվան ավելի ու ավելի է ձգտում օգտագործել իր դիրքերն աշխարհում «խաթարելու Արևմուտքը, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում»: Միևնույն ժամանակ, զրուցակիցները կարծում են, որ Ռուսաստանը «ամենազոր չէ»։
«Ռուսաստանը փորձում է օգտվել բոլոր հնարավորություններից. նրանք շատ հետևողական են և համակարգված», - WP-ին ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:
Ըստ ավագ զրուցակցի՝ Արևմուտքի մեծ մասը հույս ունի «վերադարձի հին կարգին», մինչդեռ Ռուսաստանը հասկացել է, որ դա անհնար է, և «եկել է նոր ապագա ստեղծելու ժամանակը»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը WP-ի հետ զրույցում հերքել է այն պնդումները, թե Մոսկվան փորձում է դիմակայել ԱՄՆ գերակայությանը համաշխարհային ֆինանսական համակարգում։ Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ խոստովանել է, որ ռուսական կողմն աշխատում է ֆինանսական այլընտրանքներ ստեղծելու ուղղությամբ։
Նա նաև հավելել է, որ «կոլեկտիվ Արևմուտքի» գործողությունները խաթարում են վստահությունը առանց Մոսկվայի օգնության։
Նմանատիպ հոդվածներ
Նավթի գները նվազել են
Երկուշաբթի երեկոյան նավթի գները սկսել են նվազել ԱՄՆ դոլարի ամրապնդման ֆոնին։ Այս մասին գրում է Интерфакс–ը:Մոսկվայի ժամա...
Ուկրաինան այս տարի 4 նոր միջուկային ռեակտորներ կկառուցի
Ուկրաինան նախատեսում է այս ամռանը կամ աշնանը սկսել 4 նոր միջուկային էներգիայի ռեակտորների շինարարական աշխատանքները: Այս...
Գերմանական լյուքս դասի առևտրի տների սեփականատերը հայտարարել է սնանկացման մասին
Գերմանական KaDeWe Group ընկերությունը, որին պատկանում են Բեռլինի Kaufhaus des Westens, Մյունխենի Oberpollinger և Համբուր...
Հունգարիան խնդրել է Ուկրաինային շարունակել ռուսական նավթի տարանցումը դեպի Եվրոպա
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարարության ղեկավար Պետեր Սիյարտոն ասել է, որ Բուդապեշտը խնդրել...