Նավթի գները նվազել են
Երկուշաբթի երեկոյան նավթի գները սկսել են նվազել ԱՄՆ դոլարի ամրապնդման ֆոնին։ Այս մասին գրում է Интерфакс–ը:
Մոսկվայի ժամանակով ժամը 18:17-ի(Երևանի ժամանակով՝ 19:17) դրությամբ Brent-ի մարտյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 1,27 դոլարով (1,52%)՝ հասնելով 82,28 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Այս պահին WTI-ի մարտյան ֆյուչերսները NYMEX բորսայում էժանացել են 1,26 դոլարով (1,62%)՝ հասնելով 76,75 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
DXY ինդեքսը, որն արտացոլում է ԱՄՆ դոլարի արժեքը համաշխարհային վեց հիմնական արժույթների նկատմամբ, երկուշաբթի օրը կայացած սակարկությունների ընթացքում աճել է 0,3%-ով, ինչը նվազեցնում է ամերիկյան արժույթով գնանշվող ապրանքների գրավչությունը։
Նմանատիպ հոդվածներ
Գերմանական լյուքս դասի առևտրի տների սեփականատերը հայտարարել է սնանկացման մասին
Գերմանական KaDeWe Group ընկերությունը, որին պատկանում են Բեռլինի Kaufhaus des Westens, Մյունխենի Oberpollinger և Համբուր...
Հունգարիան խնդրել է Ուկրաինային շարունակել ռուսական նավթի տարանցումը դեպի Եվրոպա
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարարության ղեկավար Պետեր Սիյարտոն ասել է, որ Բուդապեշտը խնդրել...
Մոսկվան ձգտում է խաթարել դոլարի դերն աշխարհում. եվրոպական հետախուզություն. WP
2022 և 2023 թվականներին ռուս պաշտոնյաները հանդիպումներ են անցկացրել՝ քննարկելու դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային...
Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին
Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 12-րդ փաթեթին։Անցած դեկտեմբերին երկիրն աջակցեց այս փաթեթից պատժամիջ...