Հունգարիան խնդրել է Ուկրաինային շարունակել ռուսական նավթի տարանցումը դեպի Եվրոպա

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարարության ղեկավար Պետեր Սիյարտոն ասել է, որ Բուդապեշտը խնդրել է Կիևին շարունակել ռուսական նավթի տարանցումը Կենտրոնական Եվրոպայի երկրներ իր տարածքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։


Նախարարի խոսքով՝ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի և նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակի հետ բանակցությունների շրջանակներում նա խնդրել է նրանց ապահովել նավթի հուսալի փոխադրում Ուկրաինայի տարածքով։


Սիյարտոն ավելացրել է, որ բարձրացրել է նաև հունգարական ընկերություններին «միջազգային պատերազմի հովանավորների»՝ ուկրաինական ցուցակում ընդգրկելու անթույլատրելիության հարցը, ինչպես դա տեղի ունեցավ OTP Bank-ի հետ՝ ռուսական ֆինանսական շուկայում գործունեությունը շարունակելու մտադրության պատճառով:


Մինչ այս հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը պատրաստվում է 2024 թվականի վերջին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գազի տարանցման պայմանագրի ավարտին և ուսումնասիրում է Եվրոպա գազի մատակարարման այլընտրանքային ուղիները։


ԵՄ-ն կարծում է, որ նույնիսկ այն երկրները, որոնք ամենից շատ կախված են ռուսական գազից, ներառյալ Ավստրիան և Սլովակիան, կկարողանան այլընտրանքային մատակարարումներ գտնել, եթե դադարեցվի Ուկրաինայի տարածքով տարանցումը։