ԼՈՒՍԱՆԿԱՐ. Քանյե Ուեսթը փոխարինել է իր բոլոր ատամները տիտանե պրոթեզներով
Ռեփեր և պրոդյուսեր Քանյե Ուեսթի բոլոր ատամները հեռացրել են և փոխարինել տիտանի պրոթեզներով, հայտնում է Daily Mail-ը։
Հրատարակությունը գրում է, որ արտիստը հպարտությամբ ցուցադրել է իր նոր ժպիտը Instagram-ում, ինչպես նաև համեմատել է իրեն հայտնի չարագործ Ժոզերի (Ռիչարդ Քիլ) հետ Բոնդի «Լրտեսը, ով սիրում էր ինձ» ֆիլմից։
Ինչպես նշում է Daily Mail-ը, եզակի տիտանի կառուցվածքն արժե 850 հազար դոլար, որն ավելի թանկ է, քան ադամանդը: Նշվում է, որ աստղի նոր ատամնաշարը Բևերլի Հիլզում տեղադրել է բժիշկ Թոմաս Քոնելին Նաոկի Հայաշիի հետ միասին։
«Մենք հաճույք էինք ստանում Քանյեի հետ աշխատելու ամեն քայլափոխի: Եզակի արվեստ ստեղծելու նրա մոտեցումը գերազանցում է ատամնաբուժական առաջընթացը: Նրա տեսլականը ստոմատոլոգիական գիտության հետ համատեղելով ստեղծեց այս էպիկական պատկերը», - ասել է Քոնելին հրատարակությանը:
2010 թվականին ռեփերը թոք-շոուի հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսին խոստովանել է, որ ամբողջությամբ հեռացրել է ատամների ամբողջ ստորին շարքը։ Փոխարենը նա ադամանդներով ոսկե իմպլանտներ է տեղադրել։


Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամերիկացի երգչուհի Դոուն Ռիչարդը «Գրեմմիին» ներկայացել է հայ դիզայների զգեստով
Ամերիկացի երգչուհի Դոուն Ռիչարդը «Գրեմմի»-ի 66-րդ մրցանակաբաշխությանը ներկայացել է հայ դիզայներ Խոսրովի գարուն-ամառ 2024...
Առնոլդ Շվարցենեգերը ազատ է արձակվել. նա ստիպված կլինի 35 հազար եվրո վճարել
Մյունխենի օդանավակայանում ձերբակալված Առնոլդ Շվարցենեգերն ազատ է արձակվել։ Մաքսային կանոնները խախտելու համար դերասա...
Youtube–ն արգելափակել է ռուս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովի «БесогонTV» ալիքը
Ռուս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովի «БесогонTV» հեղինակային շոուի ալիքն անհետացել է YouTube վիդեոհոսթինգից։ Այս մասին...
«Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում առաջին տեղն է զբաղեցրել «ՏաԹևերը»
«ՏաԹևեր» ճոպանուղին արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավորներից համարվող միջազգային մրցանակի՝ «World Trave...