ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամերիկացի երգչուհի Դոուն Ռիչարդը «Գրեմմիին» ներկայացել է հայ դիզայների զգեստով
Ամերիկացի երգչուհի Դոուն Ռիչարդը «Գրեմմի»-ի 66-րդ մրցանակաբաշխությանը ներկայացել է հայ դիզայներ Խոսրովի գարուն-ամառ 2024 հավաքածուի զգեստով։
«(Զգեստը) ոգեշնչված է Բոտիչելիի «Պրիմավերա» կտավից»: @_khosrov_-ն այս ապշեցուցիչ զգեստն անվանել է «ծառ»: Իմ երաժշտական ճանապարհորդությունն անցել է սերմեր տնկելով եւ դրանց աճին հետեւելով: Անկախ արտիստի աճը ցույց տալու համար մենք ընտրեցինք ծառը, որը կներկայացնի, թե ինչպես ենք մենք ծաղկել արդյունաբերության մեջ: Շնորհակալ եմ @_khosrov_ին՝ արվեստի այս հրաշալի ստեղծագործության համար»,-Instagram-ի իր էջում գրել է երգչուհին։
«Մեր ապրանքանիշի հայկական ժառանգությունն արտացոլված է ավանդական պրինտներով եւ ուրվանկարներով: Մենք կատարելագործել ենք նախորդ ոճերը՝ բրենդի ինքնությունը ստեղծելու համար՝ կենտրոնանալով մետաքսե շիֆոնի եւ հմտորեն ձեւավորված բաճկոնների վրա»,-ասվում է դիզայների կայքում ներկայացված հավաքածուի նկարագրության մեջ: