Youtube–ն արգելափակել է ռուս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովի «БесогонTV» ալիքը
Ռուս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովի «БесогонTV» հեղինակային շոուի ալիքն անհետացել է YouTube վիդեոհոսթինգից։ Այս մասին գրում է Meduza–ն:
RusNews-ը և Gazeta.ru-ն գրում են, որ երբ փորձ է արվում ալիքը բացել Ռուսաստանի տարածքից, հայտնվում է հաղորդագրություն, որ հաշիվն արգելափակված է «խտրական հայտարարությունների հետ կապված բազմաթիվ խախտումների համար»։ Երբ փորձ է արվում ալիքը բացել Լատվիայում, հաղորդագրություն է հայտնվում, թե ալիքն արգելափակվել է:
Նիկիտա Միխալկովը դեռ չի մեկնաբանել տեղի ունեցածը։ Չաշխատող YouTube ալիքի հղումը դեռ հասանելի է շոուի կայքում:
Նիկիտա Միխալկովը ստեղծել է «БесогонTV» յութուբյան ալիքը 2011 թվականի մարտին։ Բաց տվյալների համաձայն՝ «БесогонTV» ալիքին ջնջման պահին բաժանորդագրված էր մոտ 1,6 միլիոն օգտատեր։
Իր շոուում Միխալկովը դավադրության տարբեր տեսություններ է տարածել, այդ թվում՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի մասին, որն, իբր, ծրագրում է չիպավորել աշխարհի բնակչությանը, և որ 2020 թվականին Բելառուսում ցուցարարները նկարվել են համակարգչային գրաֆիկայի միջոցով:
Նմանատիպ հոդվածներ
Առնոլդ Շվարցենեգերը ազատ է արձակվել. նա ստիպված կլինի 35 հազար եվրո վճարել
Մյունխենի օդանավակայանում ձերբակալված Առնոլդ Շվարցենեգերն ազատ է արձակվել։ Մաքսային կանոնները խախտելու համար դերասա...
ԱՄՆ պետդեպը Իրանից պահանջում է անհապաղ ազատ արձակել ամերիկյան նավթատար լցանավն ու նավի անձնակազմին
ԱՄՆ Պետդեպարտամենտը Իրանից պահանջել է ազատ արձակել Օմանի ծոցում առգրավված St Nikolas նավթատար լցանավը և նրա անձնակազմին։...
Դատարանը դերասան Ալեն Դելոնին անմեղսունակ է ճանաչել
Ֆրանսիացի 88-ամյա դերասան Ալեն Դելոնը, ով 2019 թվականին ունեցած կրկնակի ինսուլտից հետո տառապում էր նյարդային խանգարումնե...
Մահացել է հայտնի «Կլոն» հեռուստասերիալի աստղերից մեկը
79 տարեկանում մահացել է բրազիլացի դերասանուհի Ժանդիրա Մարտինին, որը առավել հայտնի է բրազիլական հայտնի «Կլոն» հեռուս...