«Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում առաջին տեղն է զբաղեցրել «ՏաԹևերը»
«ՏաԹևեր» ճոպանուղին արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավորներից համարվող միջազգային մրցանակի՝ «World Travel Awards»–ի: Այդ մասին տեղեկանում ենք մրցանակաբաշխության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ 30–րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 1–ին Դուբայում։
Բաց քվեարկության արդյունքում «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում առաջին տեղն է զբաղեցրել «ՏաԹևերը»։ Պատվավոր մրցանակը ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին:
«Այս մրցանակը հայրս պետք է ստանար, բայց, ինչպես գիտեք, նա և տասնյակ հայեր քաղաքական դրդապատճառներով ապօրինի ձերբակալվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից և գտնվում են Բաքվի բանտում: Հուսով եմ՝ հաջորդ մրցանակը նա անձամբ կստանա»,– արարողության ժամանակ ասել է Դավիթ Վարդանյանը:
Նշենք, որ «World Travel Awards» մրցանակաբաշխությունը հաճախ անվանում են «Զբոսաշրջային Օսկար»։ Այն հիմնադրվել է 1993 թ. և համարվում է ճանապարհորդության ու հյուրընկալության ոլորտում կարևոր նվաճումների չափանիշ:
«ՏաԹևերն» արդեն 2–րդ անգամ է ճանաչվում աշխարհի լավագույն ճոպանուղի. 1–ին մրցանակը շնորհվել էր 2021 թվականին: «ՏաԹևերը» գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղի (5752 մետր):
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ում Իրանի հյուպատոսը ևս մասնակցում էր «Դրիֆտ 2023» առաջնությանը. դիվանագետը նստել է մրցարշավորդի կողքին
ՀՀ-ում Իրանի հյուպատոսը ևս մասնակցում էր «Դրիֆտ 2023» առաջնությանը, դիվանագետը նստել է մրցարշավորդի կողքին: Հայաստանի Ավ...
Մասկը հայտարարել է, որ պատրաստ է իր աշխատակիցներին «զոհաբերել» Ցուկերբերգին, եթե նա պարտվի մենամարտում
Tesla-ի և SpaceX-ի հիմնադիրը, ինչպես նաև X-ի (Twitter) սեփականատեր Իլոն Մասկը Joe Rogan-ի փոդքասթում ասել է, որ պատրաստ...
Tesla Cybertruck-ի առաջին պիկապները հանձնվել են հաճախորդներին
Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը Tesla Cybertruck պիկապ բեռնատարների մատակարարումների մեկնարկին նվիրված շնորհանդեսի ժամանակ ա...
Թեյլոր Սվիֆթն առաջ է անցել Վլադիմիր Պուտինից․ Time-ի վարկանիշը
Ամերիկյան Time ամսագիրը Տարվա մարդ է ճանաչել երգչուհի Թեյլոր Սվիֆթին: Վարկանիշում նա առաջ է անցել Ռուսաստանի և Չինաստանի...