Ջարեդ Լետոն հերքել է իր դեմ հնչած սեռական բռնության մեղադրանքները
Դերասան և երգիչ Ջարեդ Լետոն հերքել է չորս կանանց կողմից իրեն ներկայացված քրեական սեռական վարքագծի մասին պնդումները:
Ըստ ներկայացված մեղադրանքների՝ ենթադրյալ միջադեպերը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ կանայք դեռահասության տարիքում են եղել։ BBC-ն հաղորդում է, որ դեպքերը ենթադրաբար գրանցվել են 2002-200216 թվականների ընթացքում, երբ դերասանի տարիքը եղել է 30-ից 40-ի սահմաններում: Այսօր նա 54 տարեկան է։ Կանանցից մեկի պնդմամբ՝ Օսկարակիր դերասանն իրեն սեռական բռնության է ենթարկել հյուրանոցի լոգարանում, երբ ինքը 17 տարեկան էր։
Մեկ այլ կին էլ հայտնել է, որ 19 տարեկանում Լետոն իրեն սպառնացել է սեռական բռնությամբ, երբ նրանք անսպասելիորեն մենակ են մնացել հյուրանոցային համարում։ BBC-ն փոխանցել է, որ չնայած դերասանի հետ կապ հաստատելու բազմաթիվ փորձերին՝ նա չի արձագանքել իրեն ուղղված մեղադրանքներին։ Վավերագրական ֆիլմի հրապարակումից ժամեր անց Լետոյի ներկայացուցիչը հանդես է եկել նրա անունից արված հայտարարությամբ. «Ես իմ ամբողջ կյանքում երբեք որևէ մեկի նկատմամբ սեռական բռնություն չեմ գործադրել։ Այս պնդումները բացարձակապես և միանշանակ կեղծ են»։
Նմանատիպ հոդվածներ
Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում եմ դառնալ ճգնավոր. անհետ կորած 14-ամյա Վահեն գրություն է թողել
Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը գրում է․ «Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեց...
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
Անհետ կորել է 14-ամյա Վահե Ապիկյանը
Համայնաքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը։ Հուլիսի 29-ի...
Վեյփը կալորիանե՞ր է փոխանցում օրգանիզմին․ BBC-ն պարզաբանում է
Վեյփի օգտագործման հետ կապված տարածված հարցերից է դրա հեղուկներից օրգանիզմին կալորիաներ փոխանցվելու հնարավորությունը։ BBC...