Պատահարներ

Մոտ 250 անհետ կորած. Ճապոնիայի երկրաշարժի հետևանքները

Մոտ 250 անհետ կորած. Ճապոնիայի երկրաշարժի հետևանքները

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մոտ 250 մարդ անհետ կորել է, ողջ մնացածներին գտնելու  հույս գրեթե չկա։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։


72-ժամյա «հնարավորությունների պատուհանը», որի ընթացքում փլուզված շենքերի փլատակներում ողջ մնացածներին գտնելու մեծ հավանականություն կա, ավարտվեց հինգշաբթի ուշ երեկոյան:


Երկուշաբթի՝ հունվարի 1-ին, 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի արևմտյան Նոտո թերակղզում: Ուրբաթ օրը աղետի զոհերի թիվը հասել է 92-ի։


Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը կրկնապատկել են փրկարարական աշխատանքներին մասնակցողների թիվը։ Այժմ խոսքը 4600 մարդու մասին է, հայտնում է Kyodo գործակալությունը։


Փրկարարները կարծում են, որ շատ մարդիկ մնացել են փլուզված տների տակ, հիմնականում՝ Սուզու և Վաջիմա քաղաքներում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250