Իսպանիան Սեուտա հասած անօրինական միգրանտների մեծ մասին վերադարձրել է Մարոկկո
Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան հայտարարել է, որ Սեուտա հասած 72 հազար անօրինական միգրանտներից շուրջ 70 հազարը վերադարձվել են Մարոկկո։
Իսպանիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Սեուտա և Մելիլյա ինքնավար քաղաքներով Իսպանիա անօրինական մուտքը չի տալիս երկրում մնալու, Իսպանիայի մայրցամաքային հատված տեղափոխվելու կամ Եվրոպայում ազատ տեղաշարժվելու իրավունք։
Նախարարի խոսքով՝ Եվրամիության երկրները դրական են գնահատել Իսպանիայի կառավարության գործողությունները Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ընթացքում։
Միաժամանակ Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ լրացուցիչ 25 մլն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող առանց ուղեկցության անչափահաս միգրանտներին աջակցելու համար։
Նշվում է նաև, որ Սեուտայի ափերի մոտ տեղադրվել է 500 մետր երկարությամբ լողացող պատնեշ, որը նախատեսված է ծովային ճանապարհով ապօրինի մուտքը կանխելու համար։
Վերջին տվյալներով՝ Սեուտա հասնելու փորձերի ընթացքում զոհվածների թիվը հասել է 75-ի։
Սեուտան, որը գտնվում է Աֆրիկայի հյուսիսային ափին, սակայն հանդիսանում է Իսպանիայի և Եվրամիության մաս, երկար տարիներ մնում է Աֆրիկայից Եվրոպա միգրացիայի հիմնական ուղղություններից մեկը։
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փ...
Էրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դ...
Կփոխվի վարորդական գործնական քննության մեկնարկային կետը Շիրակում. ՆԳ նախարար
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախար...
Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ
2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորո...