25 նահանգ դատական հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ
ԱՄՆ-ի 25 նահանգ դատական հայց է ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ վիճարկելով նոր մաքսատուրքերի օրինականությունը։ Associated Press-ի փոխանցմամբ՝ հայցվորները պնդում են, որ վարչակազմը փորձում է վերականգնել ներմուծման մաքսատուրքերը, որոնք նախկինում Գերագույն դատարանը ճանաչել էր անօրինական։
Անցած ամիս ԱՄՆ-ն 59 երկրի և Եվրամիության նկատմամբ սահմանել էր երկնիշ մաքսատուրքեր՝ պատճառաբանելով, որ այդ երկրները բավարար քայլեր չեն ձեռնարկում հարկադիր աշխատանքի կիրառմամբ արտադրված ապրանքների ներմուծումը կանխելու համար։
Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիշիա Ջեյմսը հայտարարել է, որ Գերագույն դատարանում պարտվելուց հետո վարչակազմը կրկին փորձում է անօրինական կերպով բարձրացնել ամերիկյան ընտանիքների և բիզնեսի հարկային բեռը։
Թրամփի վարչակազմը նոր մաքսատուրքերը հիմնավորում է 1974 թվականի Առևտրի մասին օրենքի 301-րդ բաժնով, որը նախագահին թույլ է տալիս սահմանել մաքսատուրքեր այն երկրների նկատմամբ, որոնք, ըստ ԱՄՆ-ի, խախտում են արդար առևտրի կանոնները։
Սպիտակ տունը հայտարարում է, որ նոր միջոցները համապատասխանում են օրենքին և ուղղված են ամերիկյան առևտրին ու աշխատողներին վնասող գործողությունների կանխմանը։
Սա արդեն երրորդ դատական հայցն է Թրամփի մաքսային քաղաքականության դեմ։ Ավելի վաղ նման հայցեր էին ներկայացրել նաև ամերիկյան փոքր բիզնեսի ներկայացուցիչները։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում են այն իրավախախտումների ցանկը, որոնց հ...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...