Երբ ծնողն է փնտրում աշխատանք երեխայի փոխարեն․ գործատուները ահազանգում են «հիպերհոգատար» ծնողների մասին
ԱՄՆ-ում կադրերի մասնագետները խոսում են նոր ու անհանգստացնող վիճակի մասին․ զումերների (Z սերնդի` ծնված 1997-2012 թվականներին ) որոշ ծնողներ չափազանց ակտիվորեն են միջամտում իրենց երեխաների աշխատանքային կյանքին։
The Wall Street Journal-ը գրում է, որ որոշ ծնողներ մասնակցում են իրենց երեխաների աշխատանքի հարցազրույցներին, գործատուների հետ քննարկում աշխատավարձի բարձրացումը, արտոնությունները և նույնիսկ փորձում են կանխել աշխատանքից ազատումը։
Միտումն այնքան է տարածվել, որ այն քննարկվել է Մարդկային ռեսուրսների կառավարման ասոցիացիայի (SHRM) ազգային համաժողովում։ Մասնակիցների կեսից ավելին նշել է, որ բախվել է դեպքերի, երբ աշխատակցի աշխատանքային հարցերը ստիպված է եղել քննարկել ոչ թե հենց աշխատակցի, այլ նրա ծնողի հետ։
Օրինակ՝ Սթիվեն Քլարկը պատմել է, որ ստիպված է եղել երկու անգամ ազատել 24-ամյա աշխատակցի, որը աշխատանքի առաջին շաբաթում չորս անգամ ուշացել էր կամ ընդհանրապես չէր ներկայացել։ Սկզբում նա զրուցել է աշխատակցի հետ, իսկ մի քանի ժամ անց՝ նրա մոր։
Մասնագետների խոսքով՝ որոշ ծնողներ նույնիսկ իրենց երեխաների փոխարեն են աշխատանքի որոնում․ գնում են թափուր աշխատատեղերի տոնավաճառների, ներկայացնում են ռեզյումեներ, պայմանավորվում հարցազրույցների մասին և երբեմն մասնակցում են նաև հենց հարցազրույցներին։
Կադրերի մասնագետները նշում են, որ նման միջամտությունը սովորաբար չի օգնում աշխատակցին, հակառակը՝ կարող է գործատուի մոտ հարցեր առաջացնել նրա ինքնուրույնության և պատասխանատվության վերաբերյալ։ Նրանք նաև մտահոգվում են, որ նման ծնողները կարող են շարունակել վերահսկել երեխայի աշխատանքը նույնիսկ աշխատանքի ընդունվելուց հետո։
Նմանատիպ հոդվածներ
Գյուղացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհը․ պահանջում են լուծել լոլիկի մթերման խնդիրը. MediaHub
Այսօր՝ հուլիսի 31-ին, քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը։ MediaHub-ի փոխանցմամբ՝ ճանապարհ...
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին...
Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ
2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորո...
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...