Ուկրաինան պատերազմի նոր տեխնոլոգիա է ցուցադրել
Ուկրաինան պատերազմի նոր փուլ է բացել՝ առաջին անգամ իրականացնելով հարձակում, որի ընթացքում մեկ անօդաչու թռչող սարքը տեղափոխել և կիրառել է մեկ այլ անօդաչու սարք։ Այս մասին գրում է Forbes-ը։
Հրատարակության տվյալներով՝ ծանր բեռնատար ԱԹՍ-ն հակառակորդի թիկունք է հասցրել ARK-1 անվանումով անօդաչու ցամաքային սարք, որը զինված է եղել հակատանկային ականով։
Forbes-ի գնահատմամբ՝ այս տեխնոլոգիան թույլ է տալիս հարվածներ հասցնել մեծ հեռավորության վրա՝ նվազեցնելով զինծառայողների համար ռիսկերը և հաղթահարելով ցամաքային անօդաչու սարքերի շարժունակության սահմանափակումները։
Հրատարակությունը նշում է, որ նման համակարգերը կարող են փոխել ապագայի պատերազմի բնույթը, որտեղ մարտական գործողությունների մեծ մասը կիրականացնեն ինքնավար սարքերը։ Նշվում է նաև, որ Ուկրաինան նպատակ ունի ռազմաճակատում իր ուժերի մինչև 30%-ը փոխարինել անօդաչու ցամաքային համակարգերով։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` առաջիկա 48 ժամում Ռուսաստանը ուժգին հարվածներ է սկսելու
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայություններն ու միջազգային գործընկերները...
Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է ուրան պարունակող զինամթերքով
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ռուսական զինուժը սկսել է կիրառել «Գերան-2» հարվածային անօդաչու թ...
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...