Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած հնագույն համալիր
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (ղեկ. Հակոբ Սիմոնյան) Երևանի Սիլիկյան թաղամասի՝ Ակադեմիական քաղաքի հատվածում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած ճարտարապետական համալիր, ինչպես նաև զարգացած քարե արդյունաբերությանը բնորոշ գործիքներ։
Հ. Սիմոնյանի գնահատմամբ՝ սա կարող է լինել տվյալ տարածքի մինչ օրս հայտնի ամենահին բնակավայրը։
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են պեղումների տարածք և հանդիպել աշխատանքներն իրականացնող հնագետների հետ։ Այցի ընթացքում պեղումների ղեկավար Հակոբ Սիմոնյանը նշել է, որ համալիրի ավելի ճշգրիտ թվագրումն ապահովելու նպատակով հրաշալի կլինի համագործակցել միջազգային հնագիտական լաբորատորիաների հետ, ինչը հնարավորություն կտա առավել հստակ սահմանել գտածոների ժամանակագրությունը։
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամը հայտնում է, որ հայտնաբերված հնագիտական ժառանգությունը լիարժեքորեն կներառվի ծրագրի պահպանության և կառավարման նախագծերում՝ ապահովելով դրա ուսումնասիրությունն ու պահպանումը։
Պեղումներն ու ուսումնասիրությունները շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փ...
Էրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դ...
Կփոխվի վարորդական գործնական քննության մեկնարկային կետը Շիրակում. ՆԳ նախարար
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախար...
Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ
2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորո...