ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՛չ Ծառուկյանին, ո՛չ ինձ ոչինչ էլ չեն կարող անել. Սամվել Կարապետյան
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում գործարար Սամվել Կարապետյանն անդրադարձել է իր և մյուս մեղադրյալների դեմ ներկայացված շուրջ 6,8 մլրդ դրամի գույքային հայցին՝ այն անվանելով ապօրինի։
«Սա սովորական, անիմաստ դատական գործընթաց է։ Ուրիշ ձևով չեն կարողանում առաջ գնալ, դրա համար ուզում են մարդկանց գրպաններից ինչ-որ բան վերցնել»,- ասել է նա։
Լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր բռնագանձումը կազդի իր կարողության վրա, Կարապետյանը պատասխանել է, որ իրեն ոչինչ չի սպառնում:Պ
«Իմ հնարավորությունները չեն պակասի, եթե պետք լինի՝ էլի կավելացնենք։ Այդ շնորհքը ունենք: Հլը պիտի մարսեն խլելը։ Մի քայլ անելն ուրիշ է, մարսելն՝ ուրիշ»,- Անդրադառնալով ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նա նշել է, որ, իր գնահատմամբ, ընկերությունը «խլել են»:
Կարապետյանը նաև արձագանքել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի աշխատավարձի վերաբերյալ հարցին՝ նշելով, որ դրա չափի մասին տեղեկություն չունի։
«Բոլորը մի օր պատասխան են տալու իրենց արածի համար»։,- խորհրդարանում բարեկրթության վերաբերյալ ՔՊ-ի հայտարարություններին անդրադառնալով` նշել է Կարապետյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Եթե մարդու ազգանունը Կոնջորյան ա ինքը ունի էդ լիազորություններն ու առավելությունները. Աննա Գրիգորյանը Կոնջորյանի եղբոր մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը խորհրդարանում անդրադարձել է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջոր...
Նարեկ Կարապետյանն առաջարկում է ՔՊ-ին ընդունել «հակասաֆարովյան օրենք»
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի առաջիկա տարիների գլխավոր մարտահրավերների...