Սպիտակ տանը անցկացված UFC մրցաշարը 30 մլն դոլարի վնաս է բերել
Սպիտակ տան մոտ հունիսի 14-ին անցկացված UFC Freedom 250 մրցաշարը կազմակերպիչների համար 30 մլն դոլարի վնաս է պատճառել։
UFC-ի սեփականատեր TKO Group Holdings ընկերությունը ներդրողներին հայտնել է, որ մրցաշարի անցկացման առանձնահատկությունների պատճառով ընկերության շահութաբերությունը զգալիորեն նվազել է։
TKO-ի ֆինանսական տնօրեն Էնդրյու Շլայմերը նշել է, որ կազմակերպությունը սովորականից ավելի շատ է ծախսեր արել, մրցաշարը կազմակերպելու համար:
Վնասները փորձել են փակել գործընկերային համաձայնագրերի միջոցով։
Նրա խոսքով՝ մրցաշարի ազդեցությունը, վնասները զգացվել է ինչպես UFC-ի, այնպես էլ ընկերության ընդհանուր ֆինանսական ցուցանիշների վրա։
Նմանատիպ հոդվածներ
«Սպորտում նրան այլևս ոչինչ չի սպասվում»․ Արման Ծառուկյանը՝ Մաքգրեգորի կարիերայի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի հայ մարտիկ Արման Ծառուկյանը կարծում է, որ Քոնոր Մաքգրեգորի պրոֆեսիոնալ կարիերան մոտենում է ավար...
Կոտրված արմունկով մեդալ նվաճած հայ ըմբիշը եռագույնը բարձրացրել է Բաքվում
Արարատի ըմբշամարտի ակումբը տեղեկացրել է մարզիկ Գևորգ Հարությունյանի բացառիկ կամային հատկությունների և Բաքվում գրանցած հա...
Հայտնի են ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի բոլոր զույգերը
Ավարտվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումները, ինչից հետո հայտնի են դարձել քառորդ եզրափակչի բոլո...
ՖԻՖԱ-ի ղեկավարության շուրջ նոր ճգնաժամ․ Ինֆանտինոյին կոչ են անում հրաժարական տալ
ՈւԵՖԱ-ն, Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (AFC) և Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդեր...