Քաղաքականություն

Պուտինը սահմանափակումներ է սահմանել արտերկրում գտնվող դատապարտված ռուսաստանցիների համար

Պուտինը սահմանափակումներ է սահմանել արտերկրում գտնվող դատապարտված ռուսաստանցիների համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը սահմանափակումներ է նախատեսում արտերկրում գտնվող և քրեական կամ վարչական պատիժը չկրող ռուսաստանցիների համար։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։


Օրենքը վերաբերում է այն անձանց, որոնք, մասնավորապես, դատապարտվել են «օտարերկրյա գործակալի» պահանջները չկատարելու, Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված հրապարակային կոչերի, ՌԴ զինված ուժերի «վարկաբեկման», հակառուսական պատժամիջոցների կոչերի կամ «անցանկալի» կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու համար։


Սահմանափակումները կգործեն միայն այն դեպքում, եթե ՌԴ ՆԳՆ-ն հաստատի, որ տվյալ անձը գտնվում է արտերկրում և խուսափում է նշանակված պատժից։


Օրենքով նախատեսված է 14 սահմանափակում, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր կամ ինքնազբաղված գրանցվելու, անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների նկատմամբ իրավունքներ գրանցելու արգելք։


Բացի այդ, նրանց կմերժվի վարկերի և փոխառությունների տրամադրումը, էլեկտրոնային պետական ու համայնքային ծառայություններից օգտվելը, ինչպես նաև լիցենզիաների և հավատարմագրումների ստացումը։ Նախկինում տրամադրված փաստաթղթերի գործողությունը կարող է կասեցվել։


Օրենքը նաև արգելում է բանկերին այս անձանց տրամադրել առցանց բանկային ծառայություններ․ նրանք չեն կարողանա դրամական փոխանցումներ կատարել բջջային հավելվածների կամ կայքերի միջոցով, իսկ նրանց դրամական միջոցներն ու գույքը կարող են սառեցվել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250