ԱՄՆ-ը կարող է արգելել չինական ԱԲ-ի ներմուծումը տվյալների կենտրոնների համար
ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է սահմանափակել Չինաստանից տվյալների մշակման կենտրոնների (Data Center) համար նախատեսված նոր բաղադրիչների ներմուծումը՝ նպատակ ունենալով ուժեղացնել արհեստական բանականության ենթակառուցվածքի պաշտպանությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ ԱՄՆ Դաշնային կապի հանձնաժողովը (FCC) քննարկում է, մասնավորապես, չինական օպտիկական տրանսիվերների ներմուծման արգելքը։ Դրանք ապահովում են տվյալների փոխանցումն ու ընդունումը օպտիկամանրաթելային կապուղիներով և լայնորեն կիրառվում են տվյալների մշակման կենտրոններում։
Վաշինգտոնը կարծում է, որ նման սահմանափակումները կնվազեցնեն տվյալների գողության, վնասաբեր ծրագրերի ներթափանցման և արհեստական բանականության համակարգերը սպասարկող ամերիկյան տվյալների կենտրոնների աշխատանքի խափանումների ռիսկերը։
Աղբյուրների փոխանցմամբ՝ սահմանափակումների նախագիծը կարող է հրապարակվել մինչև տարեվերջ, սակայն դրա դրույթները դեռ կարող են փոփոխվել կամ ամբողջությամբ չեղարկվել։
Ի պատասխան՝ Չինաստանը քննադատել է նախաձեռնությունը՝ կոչ անելով ԱՄՆ-ին դադարեցնել ճնշումը չինական ընկերությունների նկատմամբ։ Պեկինը նաև հայտարարել է, որ կձեռնարկի «բոլոր անհրաժեշտ միջոցները», եթե իր շահերին էական վնաս հասցվի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել էր նաև նոր չինական ռոբոտների և էներգետիկ ենթակառուցվածքներում կիրառվող ինվերտորների ներմուծման սահմանափակումների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փ...
Էրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դ...
Կփոխվի վարորդական գործնական քննության մեկնարկային կետը Շիրակում. ՆԳ նախարար
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախար...
Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ
2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորո...