Դատապարտյալները կգնան պատերազմ. Պուտինի նոր հրամանագիրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով կրճատվում է այն հանցագործությունների ցանկը, որոնց առկայության դեպքում քաղաքացիները չեն կարող պայմանագիր կնքել պաշտպանության նախարարության հետ մոբիլիզացիայի ընթացքում։
Փոփոխություններով ցանկից հանվել են ոչ մեծ և միջին ծանրության մի շարք հանցագործություններ, ինչպես նաև զենքի և պայթուցիկ նյութերի շրջանառության, անվտանգության կանոնների խախտման, ինչպես նաև որոշ զինվորական և տրանսպորտային հանցագործությունների առանձին կազմեր։
Միաժամանակ, ուժի մեջ է մնում արգելքը այն անձանց համար, որոնք դատվածություն ունեն կամ գտնվում են քննության տակ մանկապղծության, ահաբեկչության, պետական դավաճանության, լրտեսության, դիվերսիայի, ծայրահեղականության, շորթման և պետության ու հասարակական անվտանգության դեմ ուղղված մի շարք այլ ծանր հանցագործությունների գործերով։
Այսինքն` մինչև հիմա որոշ դատապարտյալներ չէին կարող պայմանագիր կնքել ՌԴ պաշտպանության նախարարության հետ և մեկնել պատերազմ, սակայն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նրանք կգնան մարտադաշտ:
Օրենքն արդեն հրապարակվել է և ուժի մեջ է մտել։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` առաջիկա 48 ժամում Ռուսաստանը ուժգին հարվածներ է սկսելու
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայություններն ու միջազգային գործընկերները...
Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է ուրան պարունակող զինամթերքով
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ռուսական զինուժը սկսել է կիրառել «Գերան-2» հարվածային անօդաչու թ...
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...