Արփինե Սարգսյան․ «Վիզաների ազատականացումը միայն ազատ տեղաշարժ չէ, այլ նաև պետական ինստիտուտների վերափոխման գործիք»․ CivilNet
Հայաստանը այս տարվա աշնանը կգործարկի նոր կենսաչափական փաստաթղթերի համակարգ։ Այս մասին «ՍիվիլՆեթին» տված հարցազրույցում հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ նոր համակարգի ներդրումը կապված է նաև վիզաների ազատականացման գործընթացի հետ, քանի որ այն ոչ միայն ազատ տեղաշարժի հնարավորություն է, այլև պետական կառավարման համակարգի բարեփոխման կարևոր քայլ։
Առաջին փուլում կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի տրամադրման 14 սպասարկման գրասենյակ, իսկ մինչև հաջորդ տարվա մարտ դրանց թիվը կհասնի 23-ի։
Նախարարը նշել է, որ նոր համակարգի ներդրումից հետո անձը հաստատող բոլոր փաստաթղթերը կլինեն կենսաչափական, իսկ հին նմուշի անձնագրեր այլևս չեն արտադրվի։
Միաժամանակ, գործող վավեր անձնագիր ունեցող քաղաքացիները պարտադիր չեն փոխարինի այն մինչև ժամկետի ավարտը։ Փոխարինման դեպքում արդեն կտրամադրվի նոր՝ կենսաչափական փաստաթուղթ։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ ԻԿԱՕ-ի չափանիշներին չհամապատասխանող անձնագրերը շրջանառությունից դուրս կգան փուլային եղանակով։
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Գյուղացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհը․ պահանջում են լուծել լոլիկի մթերման խնդիրը. MediaHub
Այսօր՝ հուլիսի 31-ին, քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը։ MediaHub-ի փոխանցմամբ՝ ճանապարհ...
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին...
Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ
2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորո...
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...