Սպանության փորձ Երևանում. կրակոցներ են հնչել. ԶԼՄ
Երեկ կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի 16 շենքի բակում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը:
Նշվում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից կրակված 4 պարկուճ և կայանված Lexus և Jeep մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի հետքեր։
«Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ կրակոցները արձակվել են Lexus-ի ուղղությամբ, որի մեջ քաղաքացի է եղել ու բարեբախտաբար նա չի տուժել, այնուհետև կրակոցներից Lexus-ը վնասվել է և Lexus-ի կողքին կայանված Jeep-ը»,– գրում է կանքը։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները պարզում են Lexus-ի և Jeep-ի սեփականատերերի ինքնությունը։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս խաղաղապահների աչքերի առաջ ադրբեջանցիները սպանում են հայ տրակտորիստի. Armlur. am
Արցախցիները ArmLur.am-ին փոխանցել են մի տեսանյութ, որում տեսագրված է 2021թ. հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում տրակտորի...
Ողբերգական ավտովթար Երևանում. կան տուժածներ և զոհ
։Այսօր՝ հունվարի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում Դավիթ Բեկ - Հուն...
80-ից ավելի անգամ ինքնասպանության փորձ արած տղամարդը սպառնում է կրկին նետվել «Հաղթանակի» կամրջից. ԶԼՄ
Այսօր Արարատի մարզի բնակիչներից մեկը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է իրենց ցած նետել։ Այս մաս...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում ավտովթարի հետևանքով կան տուժածներ և զոհ. ՆԳՆ
Հունվարի 18-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի 7-րդ զանգվածի խաչմերու...