ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բնակելի շենքի վրա իսրայելական հրթիռի ընկնելու պահը
Տելեգրամյան ալիքներում տարաշվում է տեսանյութ, որտեղ երևում է Խան-Յունիսում բնակելի շենքի վրա իսրայելական հրթիռի ընկնելու պահը:
Գազայի հատվածի տարբեր հատվածներում Իսրայելի կողմից շարունակվող ռմբակոծությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում տասնյակ պաղեստինցիներ են զոհվել, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են: Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։
Նրա հաղորդմամբ՝ Խան Յունիսից արեւելք ընկած Ալ-Ֆոխարի շրջանում հարվածի զոհերի թիվը հասել է 11-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում բնակելի շենքի գնդակոծման հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել։
Իսրայելական ինքնաթիռները մի շարք հարձակումներ են իրականացրել Գազայի կենտրոնական մասում՝ հարվածելով Մագազի փախստականների ճամբարին, ինչի հետևանքով զոհվել է 14 խաղաղ բնակիչ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայի ԶՈՒ-ն Ղրիմում ոչնչացրել է ռուսական ռազմանավ
Թեոդոսիա նավահանգստում Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են ռուսական «Նովոչերկասկ» դեսանտային նավի վրա: Ուկրաինական կող...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն ամենազանգվածային հարձակումն է իրականացրել Ուկրաինայի նկատմամբ
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են Կիևում, Լվովում, Դնեպրում, Խարկովում և Օդեսայում քաղաքացիական զոհերի մասին այն բա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադրեր՝ գերիների վերադարձից
Ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել ռազմագերիների փոխանակումից։ Հիշեցնենք, որ գերեվարված 32 զինծառայո...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական ՀՕՊ-ը հետ է մղում Ուկրաինայի ԶՈՒ-ի հարձակումը Ղրիմի վրա
Տելեգրամյան ալիքներում տարածվող կադրերում երևում է` Սևաստոպոլի բնակիչները լսում են, թե ինչպես է ռուսական հակաօդային պաշտ...