Իրավիճակը՝ Գազայում վերջին ժամերին
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Գազա քաղաքի և կենտրոնական պաղեստինյան անկլավի այլ բնակավայրերի թիրախներին, այդ թվում՝ Դեյր ալ Բալահին։ Այս մասին հայտնում է իսրայելական Walla լրատվական պորտալը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Al-Jazeera հեռուստաալիքին էլ հաղորդում է, որ Գազայի հատվածում Ջաբալիյա փախստականների ճամբարին իսրայելական հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։
«Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիյա փախստականների ճամբարի բնակելի շենքերի վրա իսրայելական հրթիռային և հրետանային հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել», - ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ գիշերային հարձակումը թույլ չի տվել փրկարարներին ու բուժաշխատողներին հասնել ավերված թաղամասեր։
Հիշեցնենք՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 200 պատանդների, այդ թվում՝ երեխաների, կանանց և տարեցների գերեվարմամբ։
ՀԱՄԱՍ-ը հարձակումն անվանում է պատասխան Իսրայելի գործողություններին Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ։ Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին և ռազմական գործողություն սկսեց այդ գոտում։ Հրթիռակոծություններին ի պատասխան առանձին հարվածներ են հասցվում նաև Լիբանանի և Սիրիայի սահմանային շրջաններին։
Նմանատիպ հոդվածներ
Զինված ուժերի ողջ անձնակազմը պարգևավճար կստանա․ ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ տարեվերջին զինված...
Չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկանում է զենք մատակարարել Հայաստանին․ Յան Նոլտեն
Գերմանիայի խորհրդարանում չեն դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը: Այս մասին «Իզվեստիա»–ին հայտ...
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայորը՝ Հայաստանում
Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի զինված ուժերին՝ սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության...
Միջերկրական ծովը կարող է արգելափակվել. Մոհամմադ Ռեզա Նագդի
Միջերկրական ծովը կարող է արգելափակվել, եթե ԱՄՆ-ն շարունակի «հանցագործություններ» կատարել Գազայի հատվածում: Այս մասին հայ...