ՌԴ արտահանվող կաթնամթերքի հումքը պետք է լինի բացառապես հայկական. սա ռուսական կողմի պահանջն է. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») ղեկավարի Սերգեյ Դանկվերտի վերջին հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրը։
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ հանդիպման արդյունքում ձեռք բերված՝ համատեղ վերահսկողական միջոցառումներ անցկացնելու մասին պայմանավորվածությունը ՍԱՏՄ ղեկավարը ներկայացրել է տեսչական մարմին հրավիրված Հայաստանի կաթնամթերք արտադրող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին:
Արմեն Հայրապետյանը տնտեսավարողներին հիշեցրել է ռուսական կողմի պահանջը՝ ՌԴ արտահանվող կաթնամթերքի հումքը պետք է լինի բացառապես հայկական, ու նաև հորդորել հստակ գնահատել իրենց արտադրություններում առկա ռիսկերը, վերացնել դրանք, արտադրական ողջ գործընթացը համապատասխանեցնել ԵԱՏՄ օրենսդրությամբ և տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, ներդնել Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգը (HACCP): Նա վստահեցրել է, որ Տեսչական մարմնի մասնագետները պատրաստ են տրամադրելու համապատասխան մասնագիտական աջակցություն՝ առկա խնդիրները արագ լուծելու համար:
«Միայն արտադրությունների վստահորեն պատրաստ լինելուց հետո ՌԴ համապատասխան գերատեսչության հետ կհստակեցվեն վերահսկողություն իրականացնելու ժամկետները»,- նշել է ՍԱՏՄ ղեկավարը:
Կաթնամթերք արտադրողներն արձանագրել են, որ այսպիսի հանդիպումներն արդյունավետ ձևաչափ են առաջացած խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց շուրջ պարզաբանումներ ստանալու համար:

Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն շահագրգռված չէ հացահատիկային գործարքը երկարացնելու հարցում. Պատրուշև
Ռուսաստանը շահագրգռված չէ հացահատիկային գործարքը շարունակելու հարցում։ Չնայած հացահատիկի գործարքի կրճատմանը` հացահատիկի...
Չինաստանը գործարկել է աշխարհում առաջին 4-րդ սերնդի ատոմային էլեկտրակայանը
Չինաստանը գործարկել է աշխարհում առաջին 4-րդ սերնդի ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ): Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է...
Բիթքոինի արժեքը գերազանցել է 40 հազար դոլարը
Բիթքոինի արժեքը այսօր` դեկտեմբերի 4-ին, կայացած առևտրային նստաշրջանի ընթացքում գերազանցել է 40 հազար դոլարը ՝ անցած...
Աշխարհում միլիարդատերերի թիվն աճել է 7%-ով
Աշխարհում միլիարդատերերի թիվն աճել է 7%-ով 2022-ից 2023 թվականներին՝ 2376-ից հասնելով 2542-ի, իսկ նրանց կարողությունն աճ...