Լուկաշենկոն՝ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության մասին․ «Հուսանք՝ սա կլինի երկարաժամկետ»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ վերջին շրջանում մի շարք երկարատև հակամարտություններ ստացել են լուծումներ։ Նա հույս է հայտնել, որ դրանք կլինեն կայուն և տևական։ Այս մասին փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Վերջին ժամանակներում հաջողվել է լուծում գտնել մի քանի երկարատև հակամարտություններում և հուսով եմ, որ դրանք երկարաժամկետ կլինեն։ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրել են խաղաղության համաձայնագիր։ Կանգ առավ նաև Գազայի երկու տարի տևած պատերազմը։ Սա միայն սկիզբն է։ Բայց հուսանք՝ լավ սկիզբ»,- ասել է Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Մինսկում կայացած Եվրասիական անվտանգության երրորդ միջազգային համաժողովում։
Նախագահի խոսքով՝ չնայած որոշ դրական զարգացումներին, աշխարհի մի շարք «թեժ կետերում» դեռևս հույսի նշույլ անգամ չկա։
Նմանատիպ հոդվածներ
Կօգտագործվեն ԱԹՍ-ներ. Արցախում ռուս-թուրքական կենտրոնը կկատարի իրադրության մշտադիտարկում
Արցախի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմում ընդգկրված ռուս զինծառայող...
Ռեջեփ Թայիփ էրդողանը նամակ է հղել Արամ Աթեշյանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը նամակ է հղել Պոլսո Հայոց Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանին: Ինչպես հ...
Վիտկոֆը պահանջը՝ Ուկրաինայից․ Զելենսկու վրա կսկսեն ճնշում գործադրել․ WP
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտկոֆը պահանջել է, որ Ուկրաինան լքի Կիևի կողմից վերահսկվող Դոնեցկի Ժողովրդական...
Իրանի մի շարք տարածաշրջաններում երկարաձգվել է չվերթերի արգելքը
Իրանի մի շարք տարածաշրջաններում ներքին և միջազգային չվերթերի արգելքը երկարաձգվել է մինչև հուլիսի 2-ի ժամը 13: 30-ը՝ հնար...