Քաղաքականություն

Փաշինյանը ցանկանում էր իր «սրտի կաթողիկոսին» նշանակել և սկսել է արշավ եկեղեցու դեմ. Գառնիկ Դանիելյան

Փաշինյանը ցանկանում էր իր «սրտի կաթողիկոսին» նշանակել և սկսել է արշավ եկեղեցու դեմ. Գառնիկ Դանիելյան
Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ իշխանությունները նպատակ են հետապնդում միջամտել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու…

Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ իշխանությունները նպատակ են հետապնդում միջամտել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու գործերին և վերահսկել հոգևոր կառույցները։


«Ամիսներ առաջ ասել էի, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ֆեդերացիաներում և տարբեր կառույցներում իրենց սրտի մարդկանց նշանակելուց հետո հաջորդը լինելու է եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանը շատ մեծ ցանկություն ուներ իր սրտի կաթողիկոսին նշանակելու»,– նշել է պատգամավորը։


Դանիելյանի խոսքով՝ իշխանությունների նպատակը այն կառույցների նկատմամբ վերահսկողություն հաստատելն է, որոնք պարբերաբար գնահատականներ էին տալիս նրանց գործողություններին։ «Ասում են՝ եկեղեցին չուլանացրել են և այլն, այսինքն՝ հստակ ուղղորդում է եղել իշխանությունների կողմից»,– հավելել է նա։


Պատգամավորը նաև հիշեցրել է, որ նախկինում վարչապետն ինքն էր հայտարարել, թե պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին։ «Ի՞նչ եղավ, որ սկսեց խառնվել եկեղեցու գործերին և ոչ միայն խառնվել, այլ գնաց ավելիին՝ եկեղեցին պառակտելու, առանձին աղանդ դարձնելու ուղղությամբ»,– եզրափակել է Դանիելյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250