Երեխան կորել է մոր ծննդյան օրը. Գեղարքունիքի մարզպետը նոր մանրամասներ է հայտնել
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ներկայացրել է տեղեկություններ Ծափաթաղ գյուղում անհետացած երեք տարեկան Տիգրան Օվանեսովի որոնումների ընթացքի մասին։ Նրա խոսքով՝ հարազատների փոխանցմամբ, երեխան գտնվել է իր մեծ եղբոր հետ։ Այսօր եղբայրը ցուցադրել է այն ուղին, որով նրանք անցել են անհետանալուց առաջ։
Մարզպետ Սարգսյանի խոսքով՝ նախորդ օրը եղել է երեխայի մոր ծննդյան տարեդարձը, և ընտանիքը տանը նշել է։ Նա նշել է նաև, որ ընտանիքը սոցիալապես անապահով է, և համայնքի կողմից նրանց աջակցություն է ցուցաբերվել։
Ներկայում իրականացվում են ակտիվ որոնողական գործողություններ։ Սարգսյանը նշել է, որ կան տարբեր վարկածներ, սակայն որևէ մեկը դեռևս չի հաստատվել. «Տարբեր խոսակցություններ են շրջանառվում՝ ասում են, թե երեխաներին տեսել են տարբեր վայրերում, ապա եղբայրը վերադարձել է տուն»,- ասել է մարզպետը։
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայում անոմալ շոգը մեկ շաբաթում ավելի քան 2 հազար մարդու կյանք է խլել
Ֆրանսիայում հունիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում անոմալ շոգ եղանակի հետևանքով ավելի քան 2 հազար մարդ է մահացել։Այս...
Մերկասառույց, տեղումներ, մառախուղ ՀՀ ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվար...
Մոսկվա-Հայաստան ծանրոցների փոխադրման գինը 3 անգամ կնվազի. նոր համաձայնագիր
Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում Հայփոստի և Ռուսաստանի փոստի միջև ստորագրվել է համաձայնագիր, որը թույլ կտա հոկտեմբերի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բայդենը ելույթից հետո սեղմել է «անտեսանելի մարդու ձեռքը»
Սոցցանցերում քննարկում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տարօրինակ արարքը, ով հանրային միջոցառման ժամանակ ձեռքի մեջ հազացել է, ա...