Ալեքսանդր Կոչուբաևի կինը ծայրահեղ ծանր վիճակում է․ դատախազությունից արձագանք չկա
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կինը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ինչպես հայտնում է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, կինն այժմ վերակենդանացման բաժանմունքում է և արհեստական շնչառության պայմաններում, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունից դեռևս արձագանք չի ստացվել։
Ալեքսանյանը հիշեցրել է, որ այսօր ավելի վաղ բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։
«Հաշվի առնելով, որ քրեական վարույթը դեռևս չի փոխանցվել դատարան, խնդրում եմ օգտվել բացառիկ լիազորությունից և փոխել խափանման միջոցը, քանի որ կնոջ առողջական վիճակը երեխայի ծնվելուց հետո կտրուկ վատթարացել է»,- գրել էր պաշտպանը։
Նմանատիպ հոդվածներ
Սաուդյան Արաբիան Եմենի ընտրված նախագահին դրդել է հրաժարական տալ. The Wall Street Journal
Այս ամսվա սկզբին Սաուդյան Արաբիան դրդել է Եմենի ընտրված նախագահ Աբեդրաբո Մանսուր Հադիին հրաժարական տալ։ Այս մասին գրում...
Սա պատմական հնարավորություն է. Զելենսկի
Արտերկրում սառեցված ռուսական ակտիվները կազմում են մոտ 300 միլիարդ դոլար, և դրանք պետք է օգտագործվեն ի աջակցություն Ուկրա...
Արցախում Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Ընտրություններին ում միջև պայքար կընթանա. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «2020 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ Արցախում նախընտրական աժիոտաժը սկսված է։...
Ի՞նչ է սպասվում ուկրաինական ատոմակայններին․ ՄԱԿ-ի հայտարարությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ ուկրաինական բոլոր...