Կադաստրի կոմիտեի ղեկավարն անդրադարձել է Հովհաննավանքի սեփականության կարգավիճակին
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր մասնակցությանը Հովհաննավանքում կիրակի օրը անցկացված պատարագին, որը մատուցել էր կարգալույծ եղած տեր Արամը։ Թովմասյանը շնորհակալություն է հայտնել վերջինիս՝ մատուցած ծառայության համար։
«Գոյություն ունեն կարգեր և կանոններ, որոնց բոլորս պետք է հետևենք՝ անկախ պաշտոնից կամ դիրքից։ Տվյալ քահանան իր պարտականությունն էր կատարում, և ծառայությունն անցավ բավականին հագեցած։ Շնորհակալ ենք իրեն դրա համար»,– ասել է Թովմասյանը։
Նա հավելել է, որ պատարագներին մասնակցում է սեփական ցանկությամբ։ «Ես իմ կամքով եմ մասնակցում այն պատարագներին, որոնց ցանկանում եմ, և հավանաբար կշարունակեմ մասնակցել»,– նշել է պաշտոնյան։
Անդրադառնալով հարցին՝ կմասնակցի՞ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Վեհարանը՝ Վեհին» նախաձեռնությանը, Թովմասյանը պատասխանել է, որ Վեհարանը պետք է գործի սահմանված կարգերի և ընթացակարգերի համաձայն։
Խոսելով Հովհաննավանքի սեփականության հարցի մասին՝ Թովմասյանը նշել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո բոլոր հողերը հանդիսացել են Հայաստանի Հանրապետության սեփականություն։ Նրա խոսքով՝ կառավարության որոշումներով են հստակեցվել հողերի բաշխման և փոխանցման գործընթացները, այդ թվում՝ Հովհաննավանքի տարածքի հետ կապված։
«Հովհաննավանքի և՛ շենքի, և՛ հողամասի վերաբերյալ եղել են կառավարության որոշումներ, և բացառապես այդ որոշումների հիման վրա է անշարժ գույքը փոխանցվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Դետալները չհիշելով՝ չեմ կարող ասել՝ օգտագործման, թե սեփականության իրավունքով»,– ասել է նա։
Թովմասյանը նաև նշել է, որ Հայաստանում կա շուրջ 600–700 եկեղեցապատկան անշարժ գույք, որոնց մի մասը ազատված է գույքահարկից և հողի հարկից, իսկ մյուսները՝ ոչ։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի պետնախարարը՝ Լենցովի՝ Բաքու կատարած այցի մասին
Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Լենցովի Բաքվում անցկացրած քննարկումները արդյունք չեն տվել: Այս մասին ֆեյսբուքյան իր...
Ղրիմի կամրջի բացվածքներից մեկը ոչնչացվել է․ այն վերականգնել չի ստացվի․ Խուսնուլին
Նախատեսվում է Ղրիմի կամրջի վրա գիշերային ժամերին երթևեկել մեկ գոտիով դարձափոխային ռեժիմով։ Այս մասին հայտարարել է Ռուսաս...
Ինչու մարզպետը հրաժարական տվեց. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի երեկվա անսպասելի հրաժարականը, մեր տեղեկություններով, պայմա...
Իրանի ԱԳ նախարարը հայտարարություն է տարածել
Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը, մատնանշելով Հայաստանին և Ղարաբաղին իրանական էներգետիկ պաշարների մատակար...