3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքների վերաբերյալ ՆԳՆ ՓԾ-ն մանրամասներ է ներկայացրել
ՆԳՆ-ի և կամավորների ավելի քան 500 ներկայացուցիչ մասնակցում է Ծափաթաղ գյուղի շրջակայքում ընթացող որոնումներին:
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ժամը 12։30-ի դրությամբ որոնումները դեռ արդյունք չեն տվել։
Աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի հինգ համայնքային բաժինների շուրջ 150 ոստիկաններ, ինչպես նաև Փրկարար ծառայության 150 աշխատակիցներ։ Դեպքի վայրում են նաև կինոլոգներ, օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տարբեր տեխնիկական միջոցներ։
Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ որոնումներին միացել են նաև Ծափաթաղ գյուղի, հարակից բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր համայնքներից ժամանած շուրջ 200 կամավոր։
Աշխատանքները շարունակվում են ամբողջ օրը՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ հայտնաբերել անչափահասին։
Նմանատիպ հոդվածներ
Ջասթին Թրյուդոյի կինը վարակվել է կորոնավիրուսով
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ Սոֆի Գրեգիրի-Թրյուդոյի մոտ կորոնավիրուսի թեստի արդյունքները դրական են եղել...
Արցախում թողել ենք պատմամշակութային մեծ ժառանգություն. ինչպե՞ս փրկել
Արցախյան տասնամյակների չդադարող հակամարտության, պատերազմների և հետպատերազմյան իրողությունների հետևանքով մեծապես տուժել ե...
«Էրդողանը բացահայտ պարծենում է ընդդիմադիրների ապօրինի առևանգումներով». New York Times
Ամերիկյան նշանավոր «New York Times» օրաթերթն իր խմբագրականում գրել է, որ Էրդողանը բացահայտ պարծենում է իր ապօրինի առևանգ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ պետք է իմանալ Հայաստան մուտք գործելիս
ԵԱՏՄ մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխելիս կիրառվում է մաքսային հսկողության իրականացման երկուղի հ...