Պատահարներ
Փրկարար ծառայության պետը Ծափաթաղում է. քննվում են բոլոր վարկածները կապված 3-ամյա Տիգրանի անհետացման հետ
Ofelya
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանը հայտնել է, որ երեք տարեկան Տիգրանի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Նրա խոսքով՝ փրկարարներն ու կամավորները աշխատում են տարածքի բոլոր հնարավոր ուղղություններով։
«Դեռևս չենք հայտնաբերել, որոնողական աշխատանքները բոլոր հնարավոր վայրերում իրականացվում են, ստեղծել ենք շտաբ, ստուգվում են բոլոր վարկածները»,– նշել է Ցուցուլյանը լրագրողների հետ զրույցում։
Նա հավելել է, որ որոնողական գործողություններին մասնակցում են նաև ոստիկանության և համայնքային կառույցների ներկայացուցիչներ։ Գործողությունները շարունակվում են մինչև արդյունքի հասնելը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիներին զրկել հնարավորությունից ԱԺ-ում ընտրելու իրենց ներկայացուցչին, հղի է վատ հետևանքներով. պատգամավոր
Թալանել են ԱՁ տնօրենի բնակարանը` պատճառով 7 մլն դրամի վնաս
WRed
Տիկին Հակոբյան, դուք թքած ունե՞ք, թե ինչ է գրում մամուլը ձեր մասին. Վարչապետի տիկնոջ հոդվածը
Կադիրովը խոսել է «հարյուր հազարավոր երիտասարդների» մասին, ովքեր ցանկանում են մեկնել Ուկրաինա
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0