Ալեքսանդր Կոչուբաևը կազատվի կալանքից․ խափանման միջոցը փոխվեց
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոխվել է՝ սահմանելով բացակայելու արգելք։
«Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին։ Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին մարդասիրական բարձր մոտեցում ցուցաբերելու համար, ինչպես նաև լրատվամիջոցներին, հարազատներին ու ընկերներին՝ այս պահին մեր կողքին լինելու համար»,- գրել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոչուբաևի պաշտպանն էր բաց նամակով դիմել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով վերանայել խափանման միջոցը՝ հաշվի առնելով Կոչուբաևի կնոջ ծանր առողջական վիճակը։
Նմանատիպ հոդվածներ
Մեկուսացման պահանջը խախտած անձանցից տուգանքը գանձվելու է, իսկ ոստիականական ուժերին միանալու են այլ ուժային կառույցներ․ Ավինյան
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ հնարավո՞ր է մեկուսացման պահանջը խախտած քաղ...
Չի բացառվում, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդների առաքելության մանդատը երկարաձգվի ևս 2 տարով. Փաշինյան
Չի բացառվում, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդների առաքելության մանդատը երկարաձգվի ևս 2 տարով։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժաման...
«Հլը սուս, դու վաբշե մի խոսա». Վարդան Ղուկասյանը դատական նիստի ժամանակ նկատողություն է տվել որդուն
Հակակոռուպցիոն դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դատական նիստի ժամանակ դատավոր...
«ԵՄ-ն ողջունում է ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը». Ժոզեֆ Բորել
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարություն է տարածել, որտեղ ողջ...