Պետություն-եկեղեցի հակասություն չկա, խնդիրը առանձին եկեղեցականների վարքագծի մեջ է. Արթուր Հովհաննիսյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը հայտարարել է, որ եկեղեցու և իշխանության միջև հակամարտություն չկա, իսկ խնդիրները վերաբերում են որոշ հոգևորականների վարքին:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում նշել է, որ պետության և եկեղեցու միջև հակասություն գոյություն չունի։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու որոշ բարձրաստիճան հոգևորականների վարքագծին։
«Չկա իշխանություն-եկեղեցի կամ պետություն-եկեղեցի հակասություն։ Խնդիր կա որոշ եկեղեցականների հետ, որոնք խախտել են Աստծուն տված իրենց ուխտը։ Մենք եկեղեցու հետ խնդիր չունենք, մենք խնդիր ունենք նրանց հետ, ովքեր իրենց վարքով նսեմացնում են արժեքները»,– հայտարարել է Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով նաև Կտրիճ Ներսիսյանին և նրա շրջապատին։
Պատգամավորը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է գործողությունների հաջորդականությունը՝ նպատակ ունենալով «հոգևոր իշխանությունը վերադարձնել ժողովրդին»՝ եղբայրական մթնոլորտում և խորհրդակցությունների միջոցով։
Հարցին, թե հնարավոր է արդյոք հանդիպում Վեհափառ Հայրապետի և վարչապետ Փաշինյանի միջև, Հովհաննիսյանը պատասխանել է, որ դա մեծապես կախված է հոգևոր առաջնորդների վարքագծից։ Նրա խոսքով՝ կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները պետք է հեռանան եկեղեցուց, և այդ հարցում երկխոսություն հնարավոր չէ։
Նմանատիպ հոդվածներ
Բայդենին կոչ են արել ջնջել TikTok-ում իր շտաբի քարոզարշավի հաշիվը
Ներկայացուցիչների պալատի մի քանի անդամներ և սենատորներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ջնջել TikTok սո...
Ներսից կոչնչանա ամեն բան. Զախարովան՝ Ուկրաինայի ԵՄ անդամակցության ռիսկերի մասին
Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը կարող է լուրջ ներքին խնդիրներ ստեղծել միության համար, հայտարարել է ՌԴ...
«Անհապաղ դադարեցրե՛ք ԱՄՆ բոլոր տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին». ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը հորդորել է Միացյալ Նահանգներին անհապաղ դադարեցնել ցա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարությանը արձագանքեց իր հրաժարականը պահանջողների հայտարարություններին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արձագանքեց իր հրաժարականը պահանջողների հայտարարություն...