Հանքավանում 8 տարի գերության մեջ եղած գորշ արջը փրկվել է
Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկում շուրջ ութ տարի գերության մեջ պահված գորշ արջը վերջապես ազատ է արձակվել։ Շրջակա միջավայրի նախարարության տեղեկացմամբ՝ կենդանին տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC), որը գործում է FPWC հիմնադրամի հովանու ներքո։
Նշվում է, որ արջն այժմ անցնում է կարանտինացման շրջան, որից հետո նախատեսվում է նրան տեղափոխել մեծ ազատավանդակ։ Կենտրոնում կենդանին ստանում է անհրաժեշտ կենդանաբուժական խնամք և վերականգնողական թերապիա՝ ուղղված երկարատև բանտարկության հոգեբանական և ֆիզիկական հետևանքների մեղմմանը։
Արջի պահման անբարենպաստ պայմանների մասին հասարակական ահազանգերը հնչել էին դեռևս 2017 թվականից։ Փրկարար գործողությունը իրականացվել է 2025 թվականին FPWC-ի մասնագիտական թիմի, միջազգային գործընկեր «International Animal Rescue» (IAR) կազմակերպության և պետական կառույցների՝ Շրջակա միջավայրի նախարարության ու Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի համագործակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Դիմակավորված զինված ավազակային հարձակում Երևանում գործող տարադրամի փոխանակման կետի վրա
Այսօր, փետրվարի 22-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ին սահմաններում բժշկական դիմակով...
Հնդիկ տղամարդուն դաժան ծեծի են ենթարկել, այրել uեռական օրգանը, մերկ վիճակում տեսանկարահանել և ուղարկել հարազատներին՝ պահանջելով գումար. Shamshyan
Հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանու...
Խոշոր ավտովթար Երևանում. Nissan Tiida-ն բախվել է բազալտե եզրաքարերին և կողաշրջվել
Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 01:50-ի սահման...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քարվաճառում 4 ադրբեջանցիների` ականի վրա պայթելուց հետո օգնության մեկնած 4 զինվորականները նույնպես պայթել են
Քարվաճառի շրջանում ականի վրա չորս ադրբեջանցի է պայթել: Ավելի ուշ բացի չորս քաղաքացիական անձանցից, օգնության համար դեպքի...